Ազեոտրոպ խառնուրդ (հունարեն՝ α - ժխտական մասնիկ + ξέω – եռում եմ + τροπή – փոփոխություն), լուծույթ, որը թորվում է առանց բաղադրության և եռման կետի փոփոխության, երբ արտաքին ճնշումը հաստատուն է։

Ազեոտրոպ խառնուրդների ֆազային դիագրամը

Ազեոտրոպ խառնուրդների գոյությունը հայտնաբերել է Դալթոնը (1810 թվականին)։ Ի տարբերություն քիմիական միացությունների, ազեոտրոպ խառնուրդի բաղադրությունը կախված է արտաքին ճնշումից։ Տվյալ նյութերից կազմված լուծույթների հնարավոր բոլոր բաղադրությունների շարքում ազեոտրոպ խառնուրդի եռման կետը, կախված նյութերի բնույթից, ամենաբարձրը կամ ամենացածրն է։

Բազմաթիվ նյութեր ջրի հետ առաջացնում են ազեոտրոպ խառնուրդներ. օրինակ՝ 95,57 % գինու, սպիրտի, 69,2 % ազոտական թթվի, 20,22 % աղաթթվի ջրային լուծույթները, որոնց եռման ջերմաստիճանները համապատասխանաբար 78,15 °C[1], 121,9 °C և 108,6 °C են (1 մթնոլորտ ճնշման տակ)։

Արտադրության մեջ օգտագործվող՚ լուծույթների մեծ մասը ազեոտրոպ խառնուրդներ են։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
  • Азеотропная смесь // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: «Қазақ энциклопедиясы», 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 115