Ազգային փոստային թանգարան (ԱՄՆ)

Ազգային փոստային թանգարան (անգլ.՝ National Postal Museum), փոստային թանգարան, որը հիմնադրվել է 1993 թվականի հուլիսի 30-ին։ Գտնվում է ամերիկյան Վաշինգտոն քաղաքում։

Ազգային փոստային թանգարան
Տեսակփոստային թանգարան
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ՎայրPostal Square Building?
Մասն էՍմիթսոնյան ինստիտուտ[2]
Պատկանում էՍմիթսոնյան ինստիտուտ
Հասցե2 Massachusetts Ave., NE, Washington, DC 20002[3]
Հիմնադրվել է1993
Այցելուներ357 000 ± 500 մարդ (2015)[4]
ՏնօրենElliot Gruber?[5]
Կայքpostalmuseum.si.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Շինություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Վաշինգտոնի մետրոպոլիտենի «Յունիոն Սթեյշն» (Union Station) կայարանի հակառակ կողմում։ Շենքը կոչվում է «Postal Square Building»: Այստեղ նախկինում տեղակայված էր Վաշինգտոնի գլխավոր փոստատունը (Main Post Office of Washington): Որպես փոստի գլխավոր մասնաշենք սա ծառայել է 1914 թվականից մինչև 1986 թվականը[6]։ Շինությունը ժամանակին կառուցվել է «Գրեմ էնդ Բերնհեմ» (Graham and Burnham) ճարտարապետական ընկերության կողմից։ Շենքի կառուցման ժամանակ՝ 1912 թվականին, մահանում է Դենիել Բերնհեմը։ Մահվանից հետո շինարարության ղեկը իր ձեռքն է վերցնում Էռնեստ Գրեհեմը (Ernest Graham)[7][8]:

Թանգարանի ձևավորում խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է ԱՄՆ-ի փաստային ծառայության և Սմիթսոնյան ինստիտուտի փախհամաձայնության շնորհիվ։

Բացումը տեղի է ունեցել 1993 թվականի հուլիսի 30-ին[9]։

Ազգային փոստային թանգարանում ցուցադրվում են բազմաթիվ ինտերակտիվ ցուցանմուշներ՝ նվիրված ԱՄՆ-ի փաստային ծառայությանն ու աշխարհի փոստային պատմությանը[10]։

Հավաքածուն ներառում է հսկայական քանակությամբ փոստային նամականիշեր։

Այս թանգարանում տեղի են ունենում ժամանակավոր ցուցադրություններ։ Դրանց վառ օրինակներ են «Պոնի էքսպրեսը», երկաթուղային փոստատարությունը և նույնիսկ մարքեթինքային «Ի՞նչ է փոստը ձեզ համար» («What’s in the Mail for You»)[11] ցուցադրությունները։

Թանգարանում գործում է հուշանվերների վաճառքի տաղավար, ինչպես նաև ֆիլատելիական առանձին խանութ։

Քանի որ սա Սմիթսոնյան թանգարան է, ուստի մուտքի տոմսակը լրիվ անվճար է[9]։

Սկսած 2002 թվականից, երկու տարին մեկ, թանգարանը հանձնում է Սմիթսոնյան մրցանակ՝ ֆիլատելիայի ոլորտում հաջողությունների համար (Smithsonian Philatelic Achievement Award)[12]:

2009 թվականի սեպտեմբերին Ազգային փոստային թանգարանը ստացավ ութ միլիոն ամերիկյան դոլար նվեր ամերիկացի ֆինանսիստ Բիլ Գրոսի կողմից՝ թանգարանը ընդլայնելու նպատակով[13]։

Թանգարանի շինության մեջ է գտնվում նաև ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոյի գլխավոր օֆիսը, որն ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ենթակայության տակ է գտնվում։

Տես նաև խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Канал Ազգային փոստային թանգարանը «YouTube» կայքում, զանազան տեսանյութերի հավաքածու[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. https://www.si.edu/museums/
  3. https://postalmuseum.si.edu/
  4. Visitor StatisticsSmithsonian Institution.
  5. https://postalmuseum.si.edu/meet-our-staff
  6. «History of the Smithsonian National Postal Museum». About the Museum (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  7. Weeks C. AIA Guide to the Architecture of Washington, D.C. — 3rd edn. — Johns Hopkins University Press, 1994. — ISBN 0-8018-4713-3.
  8. «Daniel Burnham / Burnham and Root (Chicago)». Search by architect. Essential World Architecture Images (անգլերեն). World Architecture — 1000 Places To See Before You Die. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  9. 9,0 9,1 «About the Museum» (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Exhibits» (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  11. «What's in the Mail for You!». Customers and Communities. Exhibits (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  12. «Smithsonian Philatelic Achievement Awards». About the Museum (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  13. «Announcing The William H. Gross Stamp Gallery». William H. Gross Stamp Gallery (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Smithsonian National Postal Museum». SmithsonianNPM's Channel (անգլերեն). YouTube, LLC. 2009 թ․ հունիսի 5. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային փոստային թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։