Ազգային հնագիտական թանգարան (Լիսաբոն)

ազգային հնագիտական թանգարան Լիսաբոնում

Ազգային հնագիտական թանգարան (պորտ.՝ Museu Nacional de Arqueologia), ազգային հնագիտական թանգարան Լիսաբոնում, Պորտուգալիա։ Այն հնագիտությանը նվիրված Պորտուգալիայի կարևորագույն թանգարաններից է և հնագիտական ուսումնասիրության ամենակարևոր կենտրոնը։ Թանգարանը հավաքածուներ է ներառում ամբողջ աշխարհից։ 2014 թվականին թանգարանն ունեցել է 10136 այցելու[2]։

Ազգային հնագիտական թանգարան
Տեսակհնաբանական թանգարան
Երկիր Պորտուգալիա
ՏեղագրությունԼիսաբոն
Կազմված էEstátuas lusitanas de Montalegre? և Lápide do Deus Esculápio?
Հիմնադրվել է1893
Այցելուներ263 650 մարդ (2019)[1]
Կայքmuseunacionalarqueologia.gov.pt
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1893 թվականին ականավոր հնագետ Խոսե Լեիտե դե Վասկոնսելոսի կողմից, և 1903 թվականից այն զբաղեցնում է Բելեմ շրջանի Ժերոնիմուշ վանական համալիրի արևմտյան թևը։ Թանգարանի շենքը եղել է վանականների հանրակացարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին այն վերափոխվել է մանուելինո ոճով։

Նկարագրութուն խմբագրել

Թանգարանի մուտքի մոտ տեղադրված են լուզիտանացի զինվորների երկու գրանիտե արձան, որոնք թվագրվում են 1-ին դարին և բերվել են Հյուսիսային Պորտուգալիայից։

Մշտական ցուցադրությունը բաժանված է եգիպտական հնությունների և պորտուգալական հնագիտական գանձերի հավաքածու, որը հիմնականում բաղկացած է Բրոնզե և Երկաթե դարաշրջանների նշանավոր մետաղական աշխատանքներից։ Թանգարանը ունի նաև հռոմեական խճանկարների ամենակարևոր պորտուգալական հավաքածուն, հիմնականում Հարավային Պորտուգալիայից, ինչպես նաև կենտրոնում «Էստրեմադուրայից» (Póvoa de Cós):

Բացի մշտական հավաքածուից, թանգարանը հաճախ կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ընդգրկում են տարբեր թեմաներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.patrimoniocultural.gov.pt/static/data/docs/2023/03/10/ev.pdf
  2. «Número de visitantes do MNA em crescimento»։ Blog Museu Nacional de Arqueologia (Portuguese)։ հունիսի 7, 2014։ Վերցված է ապրիլի 6, 2016 

Արտաքին հղումներ խմբագրել