Ազգային կենտրոնական դպրոց

Ազգային կենտրոնական դպրոց, տարրական, ապա միջնակարգ դպրոց։ Հիմնադրվել է 1880 թվականին, Նոր Ջուղայի Չարսու թաղամասում՝ Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Միավորել է մինչ այդ Նոր Ջուղայում գործող երեք դպրոց՝ Հ. Աբգարյանի հիմնած Հայկյան հայրենասիրականը, Մարիամ Հայաւթյունյանի և Մարգար Սուքիասյանի հիմնած դպրոցները։ 1892 թվականին ընդգրկել է նաև Ս. Կատարինյան իգական դպրոցը՝ կոչվելով Նոր Ջուղայի ազգային երկսեռ դպրոց։ Սակայն Ազգային կենտրոնականը հիմնականում եղել է արական տարրական դպրոց։ 1936 թվականին, երբ ազգային դպրոցները պետականացվել են, վերոհիշյալ դպրոցները սկսել են կոչվել «Շահ Աբրաս Մեծ» անունով։ Հետագայում կրկին դարձել են ազգային։ 1970-1971 թվականներին Նոր Ջուղայի բոլոր ազգային դպրոցներում աշակերտության թիվը հասել է 1454-ի, ուսուցիչներինը՝ 100-ի (38-ը՝ հայ, 61-ը՝ պարսիկ)։ Մինչև 1936 թվականը դասավանդումը եղել է հայերեն, պետական ծրագիր մտցնելուց հետո մայրենի լեզվի ուսուցումը սահմանափակվելը։ Դասավանդվել են հայերեն, հայոց պատմություն, կրոն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն, նկարչություն և այլն։

Ազգային կենտրոնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1880
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՏեղագրությունՆոր Ջուղա

Մինչև 19-րդ դարի վերջը Նոր Ջուղայի ազգային դպրոցները ղեկավարել է առաջնորդը կամ հոգաբարձությունը, Թավրիզի Հայկազյան-Թամարյան դպրոցի շենքը դասավանդվել են հայոց լեզու և գրականություն, պատմություն, պարսկերեն, ֆրանսերեն և հանրա կրթական այլ առարկաներ։ Ուսուցումը մինչև ազգային դպրոցների փակումը (1936) եղել է հայերեն, վերաբացումից հետո՝ պարսկերեն, իսկ հայերենն ուսումնասիրվել է պետական ծրագրից դուրս՝ արտաժամյա։ Հայկազյան-Թամարյան ազգային դպրոց, տարրական, ապա միջնակարգ երկսեռ դպրոց։ Հիմնվել է 1875 թվականին, Թավրիզի Լիլիավա թաղամասում՝ «Հայկազյան» և «Սևան» առևտրական ընկերությունների կողմից։ 1879 թվականին այստեղ հիմնվել է նաև օրիորդաց դպրոց։ 1895 թվականին այդ դպրոցները տեղափոխվել են Թումանյանց եղբայրների կառուցած նոր եռահարկ շենքը (13 դասարանով և սրահով), որը կոչվել է նրանց վաղամեռիկ քրոջ՝ Թամարի անունով։ Այդ թվականից էլ սկսել է կոչվել Հայկազյան-Թամարյան։ 20-րդ դարի սկզբին Ի-ի միակ միջնակարգ ուսումնական հաստատությունն էր։ 1936 թվականին փակվել է. վերաբացվել է միայն 1956-1957 ուսումնական տարում։ Այդ շրջանից սկսած՝ Թավրիզի ազգային դպրոցները կոչվել են Հայկազյան-Թամարյան-Սահակյան տարրական և միջնակարգ երկսեռ դպրոցներ (կրթության նախարարությունում հայտնի էին «Ասադի» անունով)։ Դասավանդվել են բնական, հասարակական և տեխնիկական գիտություններ, լեզուներ, մեծ ուշադրություն է նվիրվել մանկահետագայում՝ հատուկ նշանակված տեսուչները (բոլոր դպրոցները ղեկավարել է մեկ տեսուչ)։ 1936 թվականից հետո տեսուչի պաշտոնում նշանակվել են պարսիկներ, 1955 թվականից՝ երբեմն նաև հայեր։ Դպրոցն ունեցել է գրադարան, երգչախումբ, պարախումբ, կազմակերպվել են թատերական ներկայացումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png