Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)

Ազգային ծովային թանգարան (անգլ.՝ National Maritime Museum; կրճ.NMM), ծովային թանգարան Մեծ Բրիտանիայում, Միացյալ Թագավորության առաջատար ծովային թանգարան։ Թանգարանի շենքը, որտեղ առաջ տեղակայված էր Թագավորական ռազմածովային քոլեջը, Համաշխարհային ժառանգության մաս է։

Ազգային ծովային թանգարան
EH1211481 National Maritime Museum 10 (cropped).JPG
Տեսակծովային թանգարան, ռազմական թանգարան և ազգային թանգարան
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԳրինվիչ[2]
ՎայրԳրինվիչ
ՀասցեRomney Road, London SE10 9NF[3]
Հիմնադրվել է1937
Այցելուներ2 367 904 մարդ
Կայքrmg.co.uk/national-maritime-museum/ և rmg.co.uk/national-maritime-museum(անգլ.)
Map
Map
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 795
ռուս..անգլ..ֆր.
Ջեյմս Կուկի դիմանկար
Բրետան

Պատմություն և գործունեությունԽմբագրել

Թանգարանը ստեղծվել է 1934 թվականին «National Maritime Act of 1934 Chapter 43»-ի հիման վրա։ Այն կառավարում է Ֆինանսների նախարարության կողմից նշանակված հոգաբարձուների խորհուրդը։ Թագավոր Գեորգ 6-րդ պաշտոնապես բացեց թանգարանը 1937 թվականի ապրիլի 27-ին, երբ նա ճամփորդում էր դստեր` արքայադուստր Էլիզաբեթի հետ (այժմ թագուհի Էլիզաբեթ 2-րդ)։ 2012 թվականին թագւհի Էլիզաբեթ 2-րդը հիմնեց Գրինվիչի Թագավորական թանգարանները (անգլ.՝ Royal Museums Greenwich), որի մաս կազմեցին՝ Ազգային ծովային թանգարանը, Գրինվիչի աստղադիտարանը, Քուինս հաուսը և հայտնի Քաթթի Սարք արագաստանավը։ Թանգարանի հավաքածուն ունի մեծն «ծովային» բրիտանացիներ` Նելսոնի և Կուկի դիմանկարները, որոնց քանակն ավելի շատ է, քան Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է նաև առարկաներ, որոնք դուրս են հանվել Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

1984 թվականին թանգարանը հիմնադրեց հատուկ ամենամյա մրցանակ` Քերդի մեդալը (անգլ.՝ Caird Medal)[4]: Այն կոչվել է իր հիմնական հովանավոր սըր Ջեյմս Քերդի ( անգլ.՝ Sir James Caird) պատվին` ի նշանավորումն Ազգային ծովային թանգարան ստեղծելու մասին Օրենքի հիսունամյակի։ Մեդալն ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնք` ըստ թանգարանի հոգաբարձուների խորհրդի կարծիքի, կարևոր ներդրում են արել բնության թանգարանների ոլորտում։ Պարգևատրումը տեղի է ունենում ստացողի հրապարակային դասախոսությունից հետո։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել