Քուինս հաուս
Քուինս հաուս (անգլ.՝ Queen’s House, «թագուհու տուն»)՝ ոչ մեծ երկհարկանի շենք նվազագույն դեկորով։ Կառուցվել է թագուհի Աննա Դանիացու համար 1614-1617 թվականներին Գրինվիչում (Լոնդոն) ճարտարապետ Ինիգո Ջոնսի նախագծով։ Այն Հենրիխ 8-րդի ժամանակների թագավորական համալիրի մաս էր, որի տեղը Քրիստոֆեր Ռենը հետագայում կառուցեց Թագավորական ծովային հոսպիտալը (այժմ Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)։
🌐 | nmm.ac.uk/server/show/nav.3556 |
---|---|
Քուինս հաուսն իրեն շրջապատող Ռենի շինությունների հետ միասին 1997 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշպանության տակ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան։
Պատմություն
խմբագրելՔուինս հաուսը բրիտանական ճարտարապետական ավանդույթի ուղղանկյունաքարն է և պալադիանյան ոճի առաջին օրինակը Եվրոպայի հյուսիսում։ Շենքի նախագծման ժամանակ Ջոնսը, հավանաբար, հիմնվել էր Մեդիչիի Պոջո-ա-Կայանոյի առանձնատան օրինակի վրա։ Դղյակի պատուհաններից բացվում է Թեմզայի տեսարանը։
Իր վերջնական տեսքը Քուինս հաուսը ստացավ նրանից հետո, երբ 1635 թվականին Ջոնսը վերակառուցեց այն նոր թագուհի Հենրիետտա-Մարիայի համար[1]։ Յոթ տարի անց բռնկվեց քաղաքացիական պատերազմը, և թագուհին փախուստի դիմեց Անգլիայից։ Լուսամփոփները, որոնք դղյակի համար պատրաստել էր իտալացի Օրացիո Ջենտիլեսկին, պահպանվել են և հետագայում տեղափոխվել Լոնդոնի կենտրոնի Մալբորո-հաուս[2]։ Դղյակի մնացած ներքին հարդարանքը հիմնականում չի պահպանվել։
18-19-րդ դարերում Քուինս հաուսն օգտագործվում էր Ծովակալության կարիքների համար, մասնավորապես, այստեղ էր տեղակայված Թագավորական ռազմածովային քոլեջը։ 1807 թվականին դղյակը ցածր սյունաշարերով միացրեցին Ռենի ամրաշինական կցակառույցների հետ։
Քուինս հաուսի մանրակրկիտ վերանորոգումը կատարվել է 1986-1989 թվականներին։ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում նրա առջևի մարգագետնին անցան ձիասպորտի տեսակների մրցումները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «History of the Queen's House». Royal Museums Greenwich.
- ↑ R. W. Bissell, Orazio Gentileschi and the Poetic Tradition in Caravaggiesque Painting[1981], cat. no. 70, pp 195–98.
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 795 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուինս հաուս» հոդվածին։ |