Ազգային աստղադիտարան (Մեքսիկա)
Մեքսիկայի ազգային աստղադիտարան (իսպ.՝ El Observatorio Astronómico Nacional, OAN, ՄԱԱ), ազգային աստղադիտարանային համալիր Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա (Բախա Կալիֆոռնիա) նահանգում։
Ազգային աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | SPM 1.5-meter Johnson telescope? |
Աստղադիտարանի կոդ | 679 |
Երկիր | ![]() |
Վայր | Ստորին Կալիֆոռնիա |
![]() |
Պատմություն
խմբագրել- Մեխիկո
1878 թվականին աստղադիտարանը հիմանդրվել է Մեխիկոյի Չապուլտեպեկ ամրոցի պատշգամբում։ 1929 թվականից այն գործարկվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կողմից[1]։
Հետագայում աստղադիտարանը տեղափոխվել է Մեխիկոյի Տակուբայա շրջան, այնուհետև՝ քաղաքի արևմտյան ծայրամաս։ Մեխիկոյի մետրոպոլիտենի առաջին գծի (Line 1) վերջին կանգառին մոտ լինելու պատճառով մետրոյի կայարանը կոչվել է «Մետրո աստղադիտարան» (Metro Observatorio)[2][3]:
- Պուեբլա
20-րդ դարի կեսերին ՄԱԱ ստիպված Մեխիկոյի մարդաշատ ու աղտոտված հովտից տեղափոխվել է Պուեբլա նահանգի Սան Անդրես Չոլուլա մունիցիպալ նստավայր, Կենտրոնական Մեքսիկա։
- Բախա Կալիֆոռնիա
1967 թվականին օդի չափից ավելի աղտոտվածության և գիշերային լույսի աղտոտվածության պատճառով աստղադիտարանը Պուեբլայից տեղափոխվել է Հյուսիսարևմտյան Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա նահանգ՝ Սիեռա Սան Պեդրո Մարտիր լեռնաշղթայի գագաթին[4]։ Սիեռա Սան Պեդրո Մարտիրն աստղադիտարանի համար դիտարկվում է որպես գերազանց տեղայնք[5]։
Աստղադիտակներ
խմբագրելԳործող
խմբագրելՍիեռա Սան Պեդրո Մարտիր գագաթին կան երեք օպտիկական աստղադիտակներ՝
- 2.12 մ ՝ կառուցվել է 1974-1979 թվականներին, Մեքսիկայի ամենամեծ օպտիկական աստղադիտակն է[6]
- 1.52 մ՝ կառուցվել է Արիզոնայի համալսարանի և Լուսնային և մոլորակային լաբորատորիայի կողմից։ Տեղակայվել է 1970 թվականին[7]։
- 0.84 մ՝ 1960-ական թվականներին ՄԱԻՀ-ը վարձակալել է ԱՀ-ից և առաջինն է տեղակայվել այս վայրում[8]։
Կառուցման փուլ
խմբագրելՍկսվել են նոր Սան Պեդրո Մարտիր աստղադիտակի (SPMT) շինարարական աշխատանքները՝ մեծ ինֆրակարմիր աստղադիտակ ՄԱԱ համալիրում՝ 2017-2020 թվականներ[9][10]։
Պատկերասրահ
խմբագրել-
2.12 մ աստղադիտակի շենքը
-
1.5 մ աստղադիտակի շենքը
-
0.84 մ աստղադիտակի շենքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «"Página del Observatorio Astronómico Nacional". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Ampliarán Línea 12 hacia Observatorio». nosotrosdiario (spanish). 2013 թ․ հունվարի 29. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «La fundación del Observatorio Astronómico Nacional en México». Wordpress (spanish). 2013 թ․ հունվարի 29. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ López, J. A.; Gutiérrez, L. (September 2003). "A primer for the San Pedro Mártir Observatory". Revista Mexicana de Astronomía y Astrofísica (Serie de Conferencias). 19: 3–7. Bibcode:2003RMxAC..19....3L
- ↑ Bohigas, J.; Nuñez, J. M.; et al. (April 2008). "Site Prospection at San Pedro Mártir". Revista Mexicana de Astronomía y Astrofísica: 231–242. Bibcode:2008RMxAA..44..231B
- ↑ «"Telescopios de 2.1 metros". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ "Telescopios de 1.5 metros". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México
- ↑ «"Telescopios de 84 cm". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ http://www.iac.es/congreso/10mScience/media/presentations/Jose_Franco-SASIR-10Science.pdf
- ↑ SASIR Workshop 28 April 2010(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Astrossp.unam: Official OAN SPM homepage Արխիվացված 2008-08-23 Wayback Machine — Observatorio Astronómico Nacional, San Pedro Mártir.
- Astroscu.unam: UNAM Institute of Astronomy Արխիվացված 2012-01-15 Wayback Machine
- UNAM—Universidad Nacional Autónoma de México homepage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային աստղադիտարան (Մեքսիկա)» հոդվածին։ |