Ազգագրական թանգարան (Զագրեբ)

Զագրեբի ազգագրական թանգարան (խորվ.՝ Etnografski muzej u Zagrebu), խորվաթական ազգագրական թանգարան Զագրեբում։ Հիմնադրվել է 1919 թվականին, հավաքածուում ընդգրկված են դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ և խորվաթների կենցաղի առարկաներ։

Ազգագրական թանգարան
Տեսակթանգարան, շենք և մշակութային արժեք
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԴոլնի Գրադ
ՎայրՄիմարա թաղամաս[1]
ՀասցեTrg Mažuranića 14, 10000 Zagreb[2]10000
Հիմնադրվել է1919 և 1903
Կայքemz.hr(խորվ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Զագրեբի ազգագրական թանգարանը գտնվում է ճարտարապետական մոդեռն ոճի Մաժուրանիչի հրապարակի պատմական հուշահամալիրի թիվ 14 շենքում։ Թանգարանի շենքը եղել է նախկին քաղաքային Արհեստների տունը։ Թանգարանային հաստատության աշխատանքային ռեժիմը[3]՝

  • Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի՝ 10:00-17:00
  • Ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ 10:00-13:00
  • Երկուշաբթի փակ է

Պատմություն և ցուցադրություն խմբագրել

Զագրեբի ազգագրական թանգարանը հիմնադրվել է 1919 թվականին ծնունդով Սլովակիայից տեքստիլ վաճառող և արդյունաբերող Սալամոն Բերգերի (Salamon Berger) նախաձեռնությամբ։ Նա առաջիններից մեկն էր, որ թանգարանին տրամադրեց ազգային հագուստի և գործվածքների շատ մեծ հավաքածու։ Ներկայումս Զագրեբի ազգագրական թանգարանի հավաքածուում հաշվառված են շուրջ 80 000 միավոր պահպանվող առարկաներ։ Թանգարանի ֆոնդերում խորվաթական ժողովրդի ազգագրական ժառանգությունը ներկայացված է երկու հիմնական թեմաներով, խորվաթական ժողովրդական տարազներով, ժողովրդական արվեստի ու արհեստների առանձին առարկաներ, ինչպես նաև ժողովրդական տնտեսության և արհեստների հիմնական ճյուղերը։

Զագրեբի ազգագրական թանգարանի հավաքածուները

  • Ոչ եվրոպական մշակույթների բաժին
  • Դինարի տարածաշրջանի ժողովրդական տարազների հավաքածու
  • Ադրիատիկի ժողովրդական տարազների հավաքածու
  • Պաննոնիայի տարածաշրջանի ժողովրդական տարազների հավաքածու
  • Ավանդական ոսկերչական զարդերի հավաքածու
  • Գործվածքների հավաքածու
  • Ժողովրդական երաժշտական գործիքների հավաքածու
  • Խեցեղեն և հյուսածո ապրանքների հավաքածու
  • Փայտե փոքրիկ զարդարանքների հավաքածու
  • Տնային կենցաղային առարկաների հավաքածու
  • Տնտեսական նշանակության ավանդական իրերի հավաքածու
  • Սովորույթների և հավատալիքների հետ կապված առարկաների հավաքածու

Պատկերասրահ խմբագրել

       
Տոնական քաղցրաբլիթներ
Սուրբ Ծննդյան գյուղացիական խրճիթի անկյուն
Հարսի զգեստ
Սնդուկ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգագրական թանգարան (Զագրեբ)» հոդվածին։