Ազարիա Գրիչ, որդի Կարապետի և Սաղդաթի (անհայտ[1], Արճեշ[1] - անհայտ[1]XV դարերի հայ գրիչ։

Ազարիա Գրիչ
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԱրճեշ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
ԵրկերՀայսմավուրք (4517)[1]
Մասնագիտությունգրիչ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Արճեշում։ Գրչության արվեստը սովորել է նախ հոր մոտ, որը Մեծոփավանքի դպրոցի հայտնի գործիչներից էր, ապա Հովհաննես Մանկասարենցի և իր հորեղբոր՝ գրիչ Վարդանի մոտ։ Գրչությամբ զբաղվել է Վանի և Վասպուրականի վանքերում։

Նրանից հայտնի են 10 ձեռագիր՝ 2 Հայսմավուրք, 2 ճառընտիր, 4 Ավետարան]], 1 մաշտոց, 1 գանձարան, որոնք ընդօրինակված են 1463-1490 թվականներին։ Դրանցից մի քանիսը Երևանի Մատենադարանում են (ձեռագրեր №№ 428, 955, 3857, 4517, 4992)։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 100