Հովհաննես Մանկասարենց (1415[1], Արճեշ, Կարա-Կոյունլուներ[1] - 1501[1], Վան[1]), հայ գրիչ։ Սովորել է Արճեշում, ապա՝ Մեծոփավանքի դպրոցում։ Աշխատել է նախ իր ուսուցչի՝ պատմիչ Թովմա Մեծոփեցու մոտ, այնուհետև Արճեշում հիմնել է գրչության դպրոց, որտեղ սովորելու էին գալիս Վասպուրականի տարբեր շրջաններից։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Վանում։ 72 տարի զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել է 40 հայսմավուրք ու տարեգիրք, 50-60 ձեռագիր, 32 ավետարան։ Հովհաննես Մանկասարենցի ընդօրինակություններից մեզ է հասել 30 գրչագիր, որից 13-ը պահվում է Մատենադարանում, 5-ը՝ Վենետիկի, 2-ը՝ Նոր Ջուղայի մատենադարաններում։

Հովհաննես Մանկասարենց
Ծնվել է1415[1]
ԾննդավայրԱրճեշ, Կարա-Կոյունլուներ[1]
Մահացել է1501[1]
Մահվան վայրՎան[1]
Մասնագիտությունգրիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 563