Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)

Ազատ, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում։ Գտնվում է Խանլար քաղաքից 17 կմ հարավ, Գետաշենից 5 կմ հյուսիս՝ 1350 մ բարձրության վրա։ 1990-ական թվականներ հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։

Գյուղ
Ազատ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
ՀամայնքԳետաշեն (համայնք, Շահումյանի շրջան) | Գետաշեն համայնք
Այլ անվանումներՍյուլուկ, Սուլուկ, Սուլուք, Սուլուք Ներքին
ԲԾՄ1145 մետր
Բնակչություն500 մարդ (1968)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ 2500
Ազատ (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ազատ (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

1988 թվականին ԽՄՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական ՄՀՆՋ-ականները գրավել են գյուղը։ Բնակիչները տեղահանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ավանդության համաձայն Լենկթեմուրը (ըստ մեկ այլ ավանդության Նադիր շահը) գյուղը ազատել է հարկերից։ Դրանից հետո գյուղը կոչվել է Ազատ։

Բնակչություն

խմբագրել

1968 թվականին ուներ 500 հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն և հացահատիկների մշակությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գյուղում կար քարաշեն եկեղեցի (XIII դար), շրջակայքում՝ Ա. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (XIX դար), արևմտյան կողմում՝ վանքի ավերակներ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

Գյուղն ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 39

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 95  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։