Ազատ Մանուկյան (լուսանկարիչ)

հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազատ Արտաշեսի Մանուկյան (սեպտեմբերի 15, 1937(1937-09-15), Ջրառատ, Շիրակի մարզ), հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող։ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միավորման անդամ, Վրաստանի ժուռնալիստների միության անդամ։

Ազատ Մանուկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1937(1937-09-15) (86 տարեկան)
ԾննդավայրՋրառատ, Շիրակի մարզ
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ և  Վրաստան
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող

Կենսագրություն խմբագրել

Ազատ Մանուկյանը ծնվել է 1937 թվականին Ախուրյանի շրջանի Ջրառատ գյուղում։ Մեկ տարի հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի։ 1946 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 40 միջնակարգ դպրոցը։ Լուսանկարչությամբ զբաղվել է դպրոցական տարիքից, պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել է 1957 թվականից։ Նույն թվականից աշխատել է Հավլաբարի թաղամասի Քեթևան Ծամբեուլի պողոտայի թիվ 3 հասցեում գտնվող լուսանկարչական արհեստանոցում։ Լուսանկարել, ինչպես նաև գրել է հուշեր ճանաչված արվեստագետների մասին[1]։

Մանուկյանի լուսանկարները տպագրվել են «Խորհրդային Վրաստան» (1990-ական թվականներից՝ «Վրաստան») թերթում, այնուհետև նույն թերթում տպագրել է հոդվածներ, ակնարկներ։ Առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, 1997 թվականին տպագրել է Երևանում։ 1999 թվականին ընկերների հետ միասին վերականգնել են 1898 թվականին Թումանյանի և ընկերների կողմից ստեղծված Վերնատունը։ 1998 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում բացվել է Մանուկյանի անհատական ցուցահանդեսը[1]։ 2004 թվականին լույս է տեսել Մանուկյանի «Փառավոր տարիներ» մենագրությունը՝ նվիրված Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի 150 ամյակին։ 2007 թվականին Թբիլիսիում լույս է տեսել Մանուկյանի երրորդ գիրքը՝ «Պապիկիս չերգված երգը»[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Азат Манукян – один из старейшин мастеров фотографии, лауреат различных фотоконкурсов, член Союза журналистов Грузии, член Союза армянских писателей "Вернатун" » Armenian Art Hall». www.armenianarthall.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Азат Манукян (Тбилиси) - www.frunzik.com». www.frunzik.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 10 (56) Ноябрь 2002 года