Ազադ Արիֆ օկլի Ռահիմով (ադրբ.՝ Azad Arif oğlu Rəhimov, հոկտեմբերի 8, 1964(1964-10-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2021(2021-04-30), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդների և սպորտի նախկին նախարար[2]։

Ազադ Ռահիմով
 
Կրթություն՝ Ադրբեջանի լեզուների համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1964(1964-10-08)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 30, 2021(2021-04-30) (56 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Թաղված II Alley of Honor
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
 
Պարգևներ
«Փառքի» շքանշան և 1st degree "For Service to the Fatherland" order

Կենսագրություն խմբագրել

Ազադ Արիֆ օկլի Ռահիմովը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 8-ին Բաքու քաղաքում։ 1971-1981 թվականներին ստացել է միջնակարգ կրթություն Բաքվի թիվ 134 դպրոցում։ Նույն թվականին ընդունվել է Ադրբեջանի Լեզուների Համալսարանի անգլերենի ֆակուլտետ։ 1986 թվականին ավարտել է նույն ֆակուլտետը[3]։

1986-1987 թվականներին ծառայել է բանակում Մոսկվայում։

Նա Ադրբեջանական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Սադիգ Ռահիմովի (1954-1958) թոռն է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1984 թ. - կոմերիտմիության քարտուղար Խաթայի շրջանի թիվ 245 դպրոցում։
  • 1987–1989 թթ. - Ադրբեջանի երիտասարդների կազմակերպությունների կոմիտեի բաժնի վարիչ։
  • 1989–1990 թթ. - Ադրբեջանի երիտասարդների կազմակերպությունների կոմիտեի բաժնի նախագահ։
  • 1994–1998 թթ. - «Ros-IMESCO» ընկերության գլխավոր տնօրեն։
  • 1998-2006 թթ. - «İtaldizayn» ընկերության գլխավոր տնօրեն։
  • 2006 թ. - Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով նա նշանակվել է երիտասարդների և սպորտի նախարար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Azerbaijan Minister of Youth and Sport Azad Rahimov dies of cancer at age of 56
  2. Ադրբեջանի Հանրապետության երիտասարդների և սպորտի նախարար
  3. «Ազադ Արիֆ օկլի Ռահիմով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության պաշտոնական կայք