Մադաթ Գազանֆար օղլը Գուլիև (ադրբ.՝ Mədət Qəzənfər oğlu Quliyev; սեպտեմբերի 27, 1958(1958-09-27), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար։ Նախկինում եղել է երկրի Ազգային անվտանգության և արդարադատության փոխնախարար։ Զբաղեցրել է նաև արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնը։ Ունի գեներալ լեյտենանտի զինվորական կոչում։ 1995 թվականին արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Մադաթ Գուլիև
ադրբ.՝ Mədət Qəzənfər oğlu Quliyev
27.09.1958
ԾննդավայրԳյանջա, Ադրբեջանի ԽՍՀ
Քաղաքացիություն{{{2}}} Ադրբեջան
Կոչումգեներալ-լեյտենանտ
ՊաշտոնԱդրբեջանի ԱԱԾ ղեկավար[1]
Պարգևներ
«Հայրենիքին ծառայելու համար» շքանշան Qizil Ulduz Medal Ադրբեջանի ազգային հերոս 3rd degree "For Service to the Fatherland" order և medal "For military cooperation"

Կենսագրություն խմբագրել

Մադաթ Գուլիևը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 27-ին Գանձակում։ 1965 թվականին ընդունվել է տեղի № 1 դպրոցը, իսկ 1975 թվականին ավարտել է № 8 միջնակարգ դպրոցը։ 1976 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի Ադրբեջանի պետական ինստիտուտ։ 1979 թվականին Գուլիևը դարձել է ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1980 թվականին զորակոչվել է բանակ։ 1982 թվականին աշխատել է «Դինամո» միությունում։ Շուտով ծառայության է անցել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում։ 1993 թվականի դեկտեմբերի 10-ին, հերթական օպերացիայի ժամանակ, վիրավորվել է։

1994 թվականին Մադաթ Գուլիևը աշխատանքի է անցել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանային բաժնում։ Նույն տարվա հոկտեմբերին մասնակցել է զինված խմբավորման լիկվիդացման օպերացիային։

1995 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահի №424 որոշմամբ, Ադրբեջանի ՆԳՆ գնդապետ Մադաթ Գուլիևին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

1997 թվականին ավարտել է Ադրբեջանի ոստիկանության ակադեմիան։ 2001 թվականին եղել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, իսկ 2002 թվականից գլխավորել է թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը։ 2004 թվականին Գուլիևը նշանակվել է Ինտերպոլի ադրբեջանական ծառայության ղեկավար։

2005 թվականի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահի № 866 որոշմամբ, նրան շնորհվել է գեներալ մայորի զինվորական կոչում։ 2011 թվականի փետրվարին նշանակվել է արդարադատության փոխնախարար՝ ղեկավարելով քրեակատարողական վարչությունը։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին նրան շնորհվել է գեներալ լեյտենանտի զինվորական կոչում։ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին նշանակվել է ԱԱԾ փոխնախարար[2]։ Ներկայումս ղեկավարում է ԱԱԾ-ն։

Շքանշաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել