Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն

Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն (ԱՊՊՀԾ) (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Xüsusi Dövlət Mühafizə Xidməti), պետական ռազմական կազմակերպություն, որն ուղղակիորեն ենթարկվում է Ադրբեջանի նախագահին։

Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն
Նկարագրություն
Տեսակպետական մարմին
ՏեղագրությունԲաքու
Երկիր Ադրբեջան
Կառուցվածմայիսի 6, 2002
Ավերվել էմարտի 16, 2020
Կայքdmx.gov.az/index.html

Ծառայությունը ապահովում է երկրի նախագահի և պետական մարմինների, ինչպես նաև Ադրբեջան այցելող օտարերկրյա կառավարությունների ու պետության ղեկավարների, նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքերի անվտանգությունը։ Կազմակերպությունը կազմակերպում և ապահովում է պետական մարմինների միջև հաղորդակցությունը և դրա անվտանգությունը։

Պետական հատուկ ծառայությունը կառավարվում է Ադրբեջանի Սահմանադրությամբ, Ադրբեջանի օրենսգրքով[1]։

Պատմություն խմբագրել

Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության պատմությունը սկսվում է 1931 թվականից, Ներքին գործերի ժողովրդական կոմիտեի 5-րդ հատուկ ստորաբաժանման ստեղծումով։ 1938 թվականին ստորաբաժանման 2-րդ բաժինը Բաքու քաղաքում ունեցել է Գործադիր մարմնի դեպարտամենտ։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի № 485 հրամանով հրամանով ծառայությունը վերանվանվեց Ներքին գործերի նախարարությանն առընթեր գերագույն պետական և վարչական մարմինների պաշտպանության վարչություն։ Դեկտեմբերին կրկին Մութալիբովի հրամանով ստեղծվում է Ադրբեջանի Ազգային գվարդիան, որը մտնում է Պետական պահպանության հատուկ ծառայության կազմի մեջ։ 1992 թվականի փետրվարի 25-ից ստեղծվեց Նախագահի անվտանգության ծառայությունը և գերագույն պետական կառավարման և վարչական մարմինների անվտանգության ծառայությունը։ 2002 թվականի մայիսի 2-ին կառույցը վերանվանվեց Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայություն։

 

Կապի և տեղեկատվական անվտանգության պետական հատուկ գործակալություն խմբագրել

Գործակալությունը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին երկրի նախագահի № 708 հրամանով։ Գործակալության խնդիրն է` պետական հաղորդակցությունների, նախագահական հաղորդակցությունների, մասնագիտացված տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի, միջգերատեսչական էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգի, կառավարական մարմինների ինտերնետային ցանցերի, դրանց ինտերնետային տեղեկատվական ռեսուրսների տեղեկատվական և ռեսուրսային կենտրոնում տեղակայումը, տեղեկատվական համակարգերի անվտանգության պարամետրերի մոնիտորինգը և անվտանգության ապահովումը։

Գործակալությունը ինֆորմացիոն անվտանգության ոլորտում մասնակցում է պետական քաղաքական ծրագրերի մշակման և դրանց կյանքի կոչման գործընթացին[2]։

Ազգային գվարդիա խմբագրել

Ազգային գվարդիան ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 25-ին և հանդիսանում է Ադրբեջանի կառավարության զինուժը։ Այն սկսեց ակտիվ գործել 1996 թվականի դեկտեմբերից։

Անձնակազմ խմբագրել

Ուսումնական կենտրոն խմբագրել

2007 թվականի նոյեմբերի 30-ին ստեղծվեց նորագույն սարքավորումներով հագեցած ուսումնական կենտրոն։

Տես նաև խմբագրել

Ադրբեջանի զինված ուժեր

Ադրբեջանի Ազգային գվարդիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AZƏRBAYCAN RESPUBLİKASI - XÜSUSİ DÖVLƏT MÜHAFİZƏ XİDMƏTİ». dmx.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  2. CERT-MF. «О НАС» (անգլերեն). cert.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Официальный сайт