Ադրբեջանի գորգերի թանգարան

Ադրբեջանի գորգերի թանգարան (ադրբ՛ Azərbaycan Xalça Muzeyi), թանգարան, որտեղ հավաքվել են ադրբեջանական ժողովրդի ազգային մշակույթի և արվեստի անփոխարինելի գորգերի նմուշները։ Հիմնադրվել է 1967 թվականին և գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Ադրբեջանի գորգերի թանգարան
Azerbaijani carpets in Museum of Azerbaijani carpet 2.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՎայրԱդրբեջան
Ժանրարվեստի
Ղեկավարության նստավայրԲաքու, Ադրբեջան
ՀասցեԱզ-1003, փողոց Միքաիլ Ուսեյնով
Հիմնադրվել է1967
ՏնօրենՇիրին Մելիքովա
Կայքazcarpetmuseum.az/index_eng.htm

ՊատմությունԽմբագրել

 
Թանգարանի առաջին շենքը

Ադրբեջանի գորգերի թանգարանը հիմնադրվել է 1967 թ. հունիսի 1-ին Լատիֆ Քերիմովի կողմից[1]։ Այցելուների համար առաջին ցուցահանդեսը բացվեց 1972 թվականին։ Այդ ժամանակ թանգարանը գտնվում էր Ջումա Մզկիթի շենքում։ 1992 թվականին թանգարանը տեղափոխվել է Թանգարանային կենտրոնի շենք (նախկինում՝ Լենինի թանգարան)։ Թանգարանի հավաքածուն ցուցադրվել է ավելի քան 50 երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Թուրքիա, Կուբա, ԱՄՆ և շատ այլ երկրներ։ Գորգի թանգարանի պատմության մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ[2]։

Թանգարանի հավաքածուԽմբագրել

 
հատվածը Թավրիզի գորգի-«Օվչուլուգ»

Ադրբեջանի գորգերի թանգարանում պահվում են արժեքավոր պատմական ցուցանմուշներ և արվեստի գործեր Գուբա, Գաբալա, Շիրվան, Ղազախ, Թավրիզ, Երևան, Գանձակ, Շաքի և այլ քաղաքներից[3]։ Թանգարանում ամենահին գորգի արվեստի ցուցահանդեսը 17-րդ դարի Թավրիզի գորգի «Օվչուլուգ» հատվածն է։ Արժեքավոր ցուցանմուշներից է 18-րդ դարի «Հիլա Աֆշան» գորգը։ Թանգարանի մի քանի ցուցանմուշներ ընտանեկան մասունքներ են, որոնք վաճառվել կամ նվիրվել են թանգարանին։ Նրանցից կարելի է հիշատակել 1724 թ. «Խուրջուն» և «Չուլու» 1727 թ. գորգերը։ 2013 թվականի հունիսի 18-ին, Գրովեր Շիլլզ Բեվերլի Շիլցը ամուսնու անձնական հավաքածուից թանգարանին է տվել երկու ադրբեջանական գորգ՝ Ղարաբաղից «Վիշապի գորգ» 17-րդ դարի և Շիրվանից գորգ «Սալյանի Չիլին» 19-րդ դարի։

Թանգարանի հավաքածուիցԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել