Ադոլֆ Շերեր
Ադոլֆ Շերեր (սլովակ.՝ Adolf Scherer, մայիսի 5, 1938[1][2][3], Priekopa, Չեխոսլովակիա[3] - հուլիսի 22, 2023[4][5][3], Saint-Gilles[3]), ազգությամբ սլովակ չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Ադոլֆ Շերեր սլովակ.՝ Adolf Scherer | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա և Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 5, 1938[1][2][3] | ||
Ծննդավայր | Priekopa, Չեխոսլովակիա[3] | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 22, 2023[4][5][3] (85 տարեկան) | ||
Մահվան վայր | Saint-Gilles[3] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԱդոլֆ Շերերն իր խաղային կարիերան սկսել է Բրատիսլավայի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում, որը հետագայում վերանվանվել է «Սլովնաֆթ»։ Ակումբում խաղացել է 8 տարի, որից հետո չորս տարի խաղացել է Կոսիցե քաղաքի թիմերում («Լոկոմոտիվ» և «Կոսիցե»)։ 1969 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Նիմ Օլիմպիկ», ապա խաղացել է «Ստրոյարնե» սիրողական ակումբում, իսկ կարիերան ավարտել է «Ավինյոն Ֆուտում»։
Չեխոսլովակիայի ֆուտբոլի առաջնությունում իր կարիերայի ընթացքում նա խփել է 126 գոլ և դարձել 3-րդ լավագույն ռմբարկուն Չեխոսլովակիայի առաջնության բոլոր տարիների՝ Լադիսլավ Պավլովիչից և Յոզեֆ Ադամեցից հետո[7]։
Հավաքականում
խմբագրելՉեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնություններին և 1960 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Հավաքականի կազմում Ադոլֆ Շերերն անցկացրել է 36 խաղ և դարձել 22 գոլի հեղինակ[8]։ Այդ գոլերից երեքը նա խփել է 1962 թվականի աշխարհի առաջնությունում՝ մեկը Հունգարիայի դեմ 1/4 եզրափակիչում (որը նույնպես հաղթական է դարձել) և երկուսը կիսաեզրափակչում՝ Հարավսլավիայի դեմ (մեկը՝ մետրանոցից)։ Երեք գոլով Շերերը ճանաչվել է Չեխոսլովակիայի հավաքականի լավագույն ռմբարկուն այդ մրցաշարում և առաջնության արծաթե մեդալակիր[9]։ Մրցաշարի ավարտին Շերերը ստացել է«արծաթե խաղակոշիկ»։
Ադոլֆ Շերերը մահացել է 2023 թվականի հուլիսի 22-ին, 85 տարեկանում[10]։
Նա իր ընտանիքի հետ ապրել է Նիմում։ Նա ամուսնացած է եղել, ունի դուստր և որդի՝ Ռուդոլֆը, որը խաղացել է տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Նիմ Օլիմպիկում»։ Ռուդոլֆն այժմ ֆուտբոլի մարզիչ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Evidence zájmových osob StB
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
- ↑ 4,0 4,1 4,2 Šport v RTVS — 2023.
- ↑ 5,0 5,1 5,2 NÎMES OLYMPIQUE L'ancien joueur Adolf Scherer est décédé
- ↑ jav Vystrčil ocenil medailemi legendární hráče z fotbalového šampionátu v Chile — Česká televize, 2022.
- ↑ Kanonieri Արխիվացված 2013-08-12 Wayback Machine(սլովակ.)
- ↑ Adolf Scherer
- ↑ FIFA Profile
- ↑ «NÎMES OLYMPIQUE L'ancien joueur Adolf Scherer est décédé». Objectif Gard (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Շերեր» հոդվածին։ |