Ադլեր արենա
«Ադլեր արենա» (ռուս.՝ Адлер-Арена, նախկինում՝ Չմշկավազքի ծածկած կենտրոն «Օլիմպիական օվալ»)[1], սպորտային շինություն` կառուցված Սոչիում 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար։ Տեղակայված է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Իմերեթինյան ցածրավայրում, Օլիմպիական ավանում։ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ «Ադլեր-Արենայում» անցկացվեցին չմշկավազքի գծով մրցումները։ 2014 թվականի սեպտեմբերից «Ադլեր-Արենայի» տարածքում սկսեց գործել թենիսի ակադեմիան։
Տեսակ | speed skating rink?, մարզադաշտ և տեսարժան վայր |
---|---|
Տեղագրություն | Սիրիուս |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 2012 |
Բացված | 2012 |
Տարողություն | 8000 |
Տնային թիմ | 2013 World Single Distance Speed Skating Championships? |
Կայք | олимпийский-парк.рф/47-adler-arena.html |
Adler Arena Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՇինարարության ընթացք
խմբագրել2010 թվականի մայիսին սկսվեց հիմքերի նախապատրաստական աշխատանքները. հիմնաքարը դրվեց 2011 թվականի հունվարին։ 2011 թվականի փետրվարից մինչև հունիս իրականացվեց մետաղական կոնստրուկցիաների մոնտաժումը։ Հուլիսին սկսեցին տանիքի կառուցապատման աշխատանքները, որը ավարտվեց 2011 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականի հունվարից մինչև մայիս իրականացվեցին ճակատային մասի երեսապատման աշխատանքները։ 2012 թվականի հուլիսին տեղադրվեցին սառցադաշտի բետոնյա սալերը, օգոստոսին` տրիբունաների նստարանները։ 2012 թվականի աշնանը սառցային արենայի նախավարժանքի և պարգևատրման արարողությունների համար նախատեսված տարածքներում, սահադաշտի վազքուղում և տրիբունաներում տեղադրվեց մոդուլային պոլիվինիլքլորիդային հատակի ծածկույթ[2]։ 2012 թվականի դեկտեմբերին սահադաշտը ամբողջությամբ շահագործման հանձնվեց, դասական և սպրինտերական բազմամարտի Ռուսաստանի առաջնությունից առաջ։
Սահադաշտում առաջին պաշտոնական մրցումը դարձավ 2012 թվականի դեկտեմբերին անցկացված Ռուսաստանի դասական բազմամարտի առաջնությունը։ Օլիմպիադայից առաջ օվալում փորձնական կարգով 2013 թվականին անցկացվեցին չմշկավազքի աշխարհի առաջնություն առանձին մրցատարածություններում[3]։
2014 թ. ձմեռային օլիմպիական խաղեր
խմբագրելՉմշկավազքի գծով օլիմպիական մրցումներին մասնակցում էին 179 սպորտսմեններ 23 երկրներից` Ավստրալիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Կանադայից, Չինաստանից, Լատվիայից, Նիդերլանդներից, Նոր Զելանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Կորեայի Հանրապետությունից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինական Տայբեյայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ճապոնիայից։ Թիմերի պաշտոնական ներկայացուցիչների թիվը կազմում էր 200 մարդ (մարզիչներ, թիմի լիդերներ, բժիշկներ)։ Դատավորների կազմը բաղկացած էր 52 մարդուց։ Խաղերի ժամանակ «Ադլեր արենայում» ընդհանուր առմամբ ներգրավված էին ավելի քան 1500 մարդ։ Խաղարկվեց պարգևների 12 հավաքածու, սահմանվեցին սահադաշտի 13 ռեկորդներ, 7 օլիմպիական ռեկորդներ, Ռուսաստանի 2 ռեկորդ և 14 անհատական ռեկորդներ։
«Ադլեր արենան» օլիմպիական խաղերից հետո
խմբագրել2014 թվականի փետրվարի 28-ին Կրասնոդարի երկրամասի նահանգապետի որոշմամբ «ԻՏՍ» ՍՊԸ-ի շահագործող մասնագետները անջատեցին սառնարանային սարքավորումները։ 2014 թվականի ապրիլի 19-ին և 20-ին «Ադլեր- արենայում» կայացավ Թենիսի Ֆեդերացիայի գավաթի մրցաշար Ռուսաստանի և Արգենտինայի կանանց հավաքականների միջև[4]։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը 2014 թվականի ապրիլին հայտարարեց, որ նախատեսվում է «Ադլեր-Արենայի» բազայի վրա ստեղծել թենիսի կենտրոն[5]։
2014 թվականի ապրիլի 24-ից 27-ը «Ադլեր-Արենայում» անցկացվեց Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնություն 1994—1996 թվականներին ծնված պատանիների միջև։
2014 թվականի սեպտեմբերի 22-ին «Ադլեր-Արենայում» բացվեց Թենիսի ակադեմիան, որը ուներ տանիքի տակ գտնվող 9 թենիսահարթակ[6]։
Նկարագրություն
խմբագրելՍտանդարտ 400-մետրանոց օվալաձև չմշկասահքի ստադիոն, 8000 նստատեղով։ Սահադաշտը կառուցված է Սոչիի Օլիմպիական այգում, ծովափին մոտ, ծովի մակարդակից 3 մետր բարձրության վրա։ Կենտրոնը ունի 3 VIP օթյակներ 250 մ² մակերեսով, 12 կահավորված հանդերձարաններ, յուրաքանչյուրը 15 ատլետի համար։ Հանդերձարաններից մինչև սահադաշտի հրապարակ անցկացված է թունել։ Շինարարությունն իրականացվել է «Կրասնոդարի երկրամասի շինարարական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի «Օմեգա» ԲԲԸ-ի կողմից։
Շինարարության արժեքը գնահատվում է 32,8 միլիոն դոլար։
Մրցաշարեր
խմբագրել- Ռուսաստանի չմշկավազքի դասական բազմամարտի առաջնություն — 26-27 դեկտեմբերի 2012 թ.[7]
- Ռուսաստանի չմշկավազքի սպրինտերային բազմամարտի առաջնություն — 28-29 դեկտեմբերի 2012 թ.[7]
- Չմշկավազքի Աշխարհի առաջնություն առանձին մրցատարածություններում — 21-24 մարտի 2013 թ.
- Ռուսաստանի չմշկավազքի առաջնություն առանձին մրցատարածություններում (Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարեր) — 26-29 դեկտեմբերի 2013 թ.
- 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում չմշկավազքի մրցաշար— 8-22 փետրվարի 2014 թ.
- 2014 թվականի Թենիսի ֆեդերացիայի գավաթի մրցաշար Ռուսաստանի և Արգենտինայի կանանց հավաքականների միջև — 19-20 ապրիլի 2014 թ.
- Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի պատանիների առաջնություն— 24-27 ապրիլի 2014 թ.
- Ռոբոտների Համաշխարհայի օլիմպիադա—21-23 նոյեմբերի 2014 թ.
Ռեկորդներ
խմբագրելՏղամարդիկ | ||||
---|---|---|---|---|
Տարածոթյուն | Ժամանակ | Սահող | Ամսաթիվ | Ծանոթագրություն |
500 մ | 34,49 | Ռոնալդ Մյուլդեր | 10.02.2014 | |
2×500 մ[8] | 69,30 | Միխել Մյուլդեր | 10.02.2014 | |
1000 մ | 1:08.39 | Ստեֆան Գրոտհյոյս | 12.02.2014 | |
1500 մ | 1.45,006 | Զբիգնև Բրուդկա | 15.02.2014 | |
5000 մ | 6.10,76 Օլիմպիական ռեկորդ} | Սվեն Կրամեր | 08.02.2014 | |
10 000 մ | 12.44,45 Օլիմպիական ռեկորդ} | Յորիտ Բերգսմա | 18.02.2014 | |
Սպրինտերական բազմամրցություն | 143,840 | Դմիտրի Լոբկով | 28-29.12.2012 | |
Դասական բազմամրցություն | 152,747 | Իվան Սկոբրև | 26-27.12.2012 |
Կանայք | ||||
---|---|---|---|---|
Տարածություն | Ժամանակ | Սահող | Ամսաթիվ | Ծանոթագրություն |
500 մ | 37,28 Օլիմպիական ռեկորդ} | Լի Սան Խվա | 11.02.2014 | |
2×500 մ[8] | 74,70 Օլիմպիական ռեկորդ} | Լի Սան Խվա | 11.02.2014 | |
1000 մ | 1:14,02 | Չժան Խուն | 13.02.2014 | |
1500 մ | 1.53,51 Օլիմպիական ռեկորդ} | Յորին դեր Մորս | 16.02.2014 | |
3000 մ | 4.00,34 | Իրեն Վյուստ | 09.02.2014 | |
5000 մ | 6:51.54 | Մարտինա Սաբլիկովա | 19.2.2014 | |
Սպրինտերական բազմամրցություն | 155,255 | Օլգա Ֆատկուլինա | 28-29.12.2012 | |
Դասական բազմամրցություն | 166,461 | Եկատերինա Շիխովա | 26-27.12.2012 |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Конькобежный Центр «Олимпийский Овал»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Фотографии хода строительства на сайте Олимпстроя». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Календарь соревнований ИСУ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Российские теннисистки в Адлере примут аргентинок в матче Кубка Федерации». Р-Спорт. 17 марта 2014. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ Андрей Симоненко (10 апреля 2014). «Теннисный центр может быть организован на базе "Адлер-Арены" - Тарпищев». Р-Спорт. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «В «Адлер-Арене» начала работу Академия тенниса - Русская планета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 7,0 7,1 Календарь соревнований СКР по конькобежному спорту на сезон 2012—2013 Արխիվացված 2012-10-27 Wayback Machine, Союз конькобежцев России, 13 сентября 2012
- ↑ 8,0 8,1 նույն օրը
Արտաքին հղումներ
խմբագրել- «Адлер-Арена» на сайте НАО Центр «Омега»
- Статистика рекордов на сайте schaatsstatistieken