Ադիշ Ագարվալա (դևանագարի՝ आदीश चन्द्र अग्र्वाल, սեպտեմբերի 30, 1956(1956-09-30), Rohtak, Փենջաբ, Հնդկաստան), իրավաբան, գրող, հասարակական գործիչ, Հարյանա նահանգի ավագ փաստաբան, Փենջաբ նահանգի փաստաբան, ինչպես նաև Հնդկաստանի Գերագույն դատարանի և Դելիի բարձրագույն դատարանի կառավարական ավագ ներկայացուցիչ։

Ադիշ Ագարվալա
Ծնվել էսեպտեմբերի 30, 1956(1956-09-30) (67 տարեկան)
ԾննդավայրRohtak, Փենջաբ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան[1]
Մասնագիտությունlegal counselor և փաստաբան

Բացի դրանից դոկտոր Ագարվալան եղել է իրավաբանների միջազգային խորհրդի, Հնդկաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահը, Հնդկաստնի իրավաբանների խորհրդի անդամ, Հնդկաստանի իրավաբանական տեղեկատվութան ինստիտուտի ղեկավարը և ավագ իրավաբանների ասոցացիայի գլխավոր քարտուղարը։

Տարբեր ժամանակներում նա եղել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի և Պանտայի ազգային իրավբանական համալսարանի գիտական խորհրդի անդամ, Հնդկաստանի Գերագույն դատարանի փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահը և Դելիի փաստաբանների խորհրդի նախագահի տեղակալ։

Ադիշ Ագարվալան սովորել է Հարյան նահանգի Ռոտակ քաղաքի Բաիշսկի քալեջում, որտեղ զբաղեցրել է քաղաքացիական ակտիվ դիրք և ընտրեվել ուսանողական հասարակության նախագահ։

1972 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդային ընկերության ազգային խորհրդի նախագահ։ Քոլեջում սովորելու ժամանակ Ագիշը գտնվում էր Հնդկաստանի նախագահի հովանու ներքո և նրա միջնորդությամբ դարձել է ուսանողական ամսագրի խմբագիր։

1982 թվականին Ադիշ Ագարվալան Հնդկաստանի փաստաբանների խորհրդի (Հնդկաստանի օրենքի համաձայն ստեղծված փաստաբանների բարձրագուն մարմին) ամենաերիտասարտ փոխնախագահն էր։

1986 թվականին Ադիշ Ագարվալան նշանակվել է Ռաջիվ Գանդիի կառավարության ավագ խորհրդատու։ Հնդկաստանի կրթական մասի բարեփոխման համար պատասխանատու էր Ադիշ Ագարվալան։ Նրա նպատակն էր է բարձրացնել իրավաբանական կրթության մակարդակը և հիմնել 140 նոր դպրոցներ։

Երկրի ղեկավարության փոխվելուց հետո Ադիշը կրկին ստանձնել է կառավարության ավագ խորհրդականի պաշտոնը։

Նա նույնիսկ եղել է Հնդկաստանի և արտասահմանյան բազմաթիվ իրավաբանական դպրոցների իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր։

Նրա վերջին գիրքը, Հնդկաստանի Սահմանադրությունը, լույս է տեսել 2008 թվականին։ Գիրքը բարձր է գնահատել նաև Հնդկաստանի ներկայիս վարչապետ Մանմոհան Սինգհը։

Ադգար Ագարվալան ևս երկու հրատարակության հեղինակ է, որի խմբագիրներն են Հնդկաստանի փոխնախագահը, արդարադատության, ֆինանսների նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաները։

Հաջորդ երկու «Մայր Թերեզան կենդանի լեգենդ» և «Հնդկաստան` իմ Հնդկաստան» գրքերը հրատարակվել են 2011 թվականին։

Իրավագիտության դոկտոր Ադիշ Ագարվալան բազմաթիվ անգամներ ճանապարհորդել։ Նա այցելել է ավելի քան 120 երկիր, որտեղ միջազգային կոնֆերանսների և սեմինարների ժամանակ ներկայացրել է Հնդկաստանի մասին, ինչպես նաև այդ ժամանակ հանդիսացել է Հնդկաստանի կառավարության ներկյացուցիչ։ Նա  հնարավորություն ունեցավ այցելել Սպիտակ տուն, և նախաճաշել Ջորջ Բուշի, Ջորջ Բուշ փոքրի և երկու անգամ էլ Բիլ Քլինթոնի հետ։ Ագարվալան մասնակցել է տարբեր երկրներում իրականացվող ավելի քան 5000 պաշտոնական միջոցառումների։ Իր մասին հրատարակել է տասնյակ հոդվածներ և նկարահանել տեսանյութեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել