Ադելինա Գուտիեռես (իսպ.՝ Carmen Adelina Gutiérrez Alonso, մայիսի 27, 1925(1925-05-27)[1], Սանտյագո, Չիլի[1] - ապրիլի 11, 2015(2015-04-11)[1], Սանտյագո, Չիլի[1]), չիլիացի գիտնական, ակադեմիկոս, աստղաֆիզիկայի պրոֆեսոր[4]։ Առաջին չիլիացին է, ով ստացել է աստղաֆիզիկայի դոկտորի կոչում և առաջին կինը, ով դարձել է Չիլիի գիտությունների ակադեմիայի անդամ[5]։ Չիլիի համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետի լիիրավ անդամ[6]։

Ադելինա Գուտիեռես
Ծնվել էմայիսի 27, 1925(1925-05-27)[1]
Սանտյագո, Չիլի[1]
Մահացել էապրիլի 11, 2015(2015-04-11)[1] (89 տարեկան)
Սանտյագո, Չիլի[1]
ԳերեզմանParque del Recuerdo Cemetery[2]
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Չիլիի համալսարան[1] և National Astronomical Observatory?[1]
Ալմա մատերՉիլիի համալսարան (1948)[1] և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1964)[1]
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կարմեն Ադելինա Գուտիեռես Ալոնսոն ծնվել է 1925 թվականին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, Ռամոն Գուտիեռեսի և Կարմեն Ալոնսոյի ընտանիքում։ 1942 թվականին ավարտել է Սանտիագոյի Մարիա Աուքսիլիադորա քոլեջը, 1948 թվականին՝ Չիլիի համալսարանի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկոսի և մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։ Ուսումնառության տարիներին հանդիպել է գիտնական Ուգո Մորենո Լեոնին, և 1951 թվականին նրանք ամուսնացել են և ունեցել երեք երեխա[4]։

Գուտիեռեսն իր գործունեությունն սկսել է որպես Չիլիի համալսարանի Դարիո Սալաս քոլեջի և Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետի գիտական ուսուցիչ։ 1949 թվականի հունիսի 1-ից աշխատել է Չիլիի ազգային աստղադիտարանում, վերլուծել է այլ գիտնականներից ստացված աստղագիտական տվյալները։ Աստղադիտարանում աշխատելու տարիներին հետաքրքրվել է աուստրալ աստեղրի ֆոտոէլեկտրական լուսաչափով, որին անդրադարձել է իր բազմաթիվ հրատարակություններում։

1950-ական թվականների վերջում մեկնել է ԱՄՆ՝ ստանալու աստղաֆիզիկայի դոկտորի կոչում։ 1964 թվականին ստացել է աստղաֆիզիկայի դոկտորի կոչում և դարձել առաջին չիլիացին, ով ստանում է այդ կոչումը։ 1965 թվականին վերադարձել է Չիլի և ամուսնու՝ Ուգո Մորենո Լեոնի հետ Չիլիի համալսարանում հիմնադրել աստղաֆիզիկայի բակալավրի դասընթացներ, 1976 թվականին՝ մագիստրատուրայի դասընթացներ աստղաֆիզիկա մասնագիտությամբ[4]։

1967 թվականին Ուգո Մորենո Լեոնի հետ աշխատել է նորաբաց Սեռո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում[7]։ Նույն թվականին դարձել է Չիլիի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ։ Ադելինա Գուտիեռեսն առաջին կին աստղաֆիզիկոսն է, ով դարձել է գիտնականների այդ ընտրյալ խմբի անդամ[4]։

Ադելինա Գուտիեռեսը մահացել է 2015 թվականի ապրիլի 11-ին[4]։

Աշխատություններ խմբագրել

Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Տարի Ծանոթություններ
«Աստղագիտական չափումներ Տեոդոլիտով» Determinaciones astronómicas realizadas con teodolito 1953
«Ոչնչացման սահմանման ճշգրտությունը» 1966 Չիլիի համալսարանի Աստղաֆիզիկայի ֆակուլտետ, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետ[8]
«Մթնոլորտային մարում Սեռո Տոլոլոյում» 1967 Չիլիի համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետ[9]
«Վաղ տիպի աստղերի սպեկտրալուսաչափության պարամետրերը» 1968 Չիլիի համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետ[10]
«Դիտելով աստղերը. աստղաֆիզիկայի մեթոդների մշակում» Observando los astros: desarrollo de las técnicas de astrofísica 1978
«Արևը» El sol 1978
«Ընդհանուր աստղաֆիզիկա» Astrofísica general 1980 Ուգո Մորենոյի հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. https://parquedelrecuerdo.cl/busqueda-de-sepultados/
  3. https://mujeresconciencia.com/2020/07/16/adelina-gutierrez-la-astronoma-chilena-que-quiso-ensenar-astronomia-en-su-pais/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Fallece la pionera de la astronomía chilena» cl [The pioneer of Chilean gastronomy died]. ingenieria.uchile.cl (Chilean). ingenieria.uchile.cl. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «La primera chilena cazadora de estrellas» cl [The first Chilean star-hunter]. explora.cl. 36 (Spanish). Explore newsletter. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Café Científico de FCFM rinde homenaje a primera astrónoma de Chile» cl [The pioneer of Chilean gastronomy dies]. ing.uchile.cl. 19 (Spanish). ing.uchile.cl. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Lavín Almazán, Vivian (2013 թ․ սեպտեմբերի 1). «Caídos del cielo» cl [Fallen from the sky]. radio.uchile.cl.cl (Spanish). Diario U Chile. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «The accuracy of extinction determinations». amazon.co.uk. Amazon.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  9. «The atmospheric extinction at Cerro Tololo». amazon.co.uk. Amazon.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  10. «Spectrophotometric parameters of early-type stars». amazon.co.uk. Amazon.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել