Ադելեյդ (անգլ.՝ Adelaide River)[1], նավարկելի գետ Ավստրալիայում, հոսում է երկրի հյուսիսային հատվածով և թափվում է Թիմորի ծովը՝ Դարվին քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևելք[2]։ Երկարությունը 180 կիլոմետր է[3]։ Գետը ձևավորվում է երկու գետերի միաձուլումից։ Աղբյուրի բարձրությոունը՝ 149 մետր[4]։ Ադելեյդ գետի վրա գտնվում է Ադելեյդ-Ռիվեր քաղաքը։

Ադելեյդ
Բնութագիր
Երկարություն180 կմ
Ավազանի մակերես7640 կմ²
Գետաբերանի տեղակայումVan Diemen Gulf?
Կոորդինատներ
Հոսող հոսքերManton River? և Margaret River?
ԵրկրամասՀյուսիսային տարածք

Ադելեյդ գետը հայտնաբերել են Ջոն Լորտ Ստոքսը և Լ. Ռ. Ֆիցմուրիսը, որոնք 1839 թվականին իրականացնում էին հետազոտություններ հյուսիսային տարածքի ափերին, «Beagle» նավի վրա[5]։ Գետն իր անվանումը ստացել է ճանապարհորդների կողմից՝ Ադելաիդայի Սաքսեն-Մայնջինենի թագուհու պատվին, որը բրիտանացի թագավոր Վիլհելմ IV-ի կինն էր։ Հետագայում, 1862 թվականին գետը հետազոտել է Ջոն Մաքդոուել Ստյուարտը[6]։

1881 թվականին հողի բարձր բերրիության պատճառով գետի հովտային հատվածում բնակիչները սկեսեցին զբաղվել ոռոգվող գյուղատնտեսությամբ՝ փորձելով աճեցնել սուրճ, շաքարեղեգ, կաուչոկ։ Սակայն 1886 թվականին ծանր կլիմայական պայմանների պատճառով բնակիչները լքեցին տարածքը։ 1954 թվականին փորձել են այդտեղ բրինձ աճեցնել, սակայն չի հաջողվել։

Գետը տեղակայված է մերձհասարակածային գոտում և այստեղ տիրում է չոր և խոնավ եղանակ։ Չոր սեզոնին վերին հոսանքում գետը չորանում է, իսկ ստորինում՝ հոսքը կրճատվում է։ Եվ հակառակը՝ խոնավ սեզոնին վարարում է՝ կապված արևադարձային անձրևների հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Австралия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 270—271. — ISBN 5-85120-055-3.
  2. «Adelaide River, Northern Territory Australia». Totaltravel. 2011 [last update]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Steve Parish: Australian Touring Atlas. Steve Parish Publishing, Archerfield QLD 2007. ISBN 978-1-74193-232-4. S. 95
  4. Map of Adelaide River, NT. Bonzle.com
  5. Дневник Джона Лорта Стокса.(անգլ.)
  6. Журнал Джона Мак-Дональ Стюарта.(անգլ.) Արխիվացված 2008-09-17 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելեյդ (գետ)» հոդվածին։