Ադա Մարշանիա (վրաց.՝ ადა მარშანია, հուլիսի 1, 1961(1961-07-01), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Սուխում, ՎԽՍՀ), վրացական քաղաքական և ռազմական գործիչ։ Աշխատել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության իշխանության մարմիններում։ Վրաստանի հայրենասերների դաշինք Կուսակցության քաղաքական քարտուղար, կուսակցություն, որը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին անցել է Վրաստանի խորհրդարան։

Ադա Մարշանիա
վրաց.՝ ადა მარშანია
Ծնվել էհուլիսի 1, 1961(1961-07-01) (62 տարեկան)
ԾննդավայրՍուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Լորիկ Մարշանիյա
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունAlliance of Patriots of Georgia?

Կենսագրություն խմբագրել

Ադա Մարշանիան ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին Սուխում քաղաքում [1], նշանավոր սովետական գիտնական և պետական գործիչ Լորիկ Մարշանիայի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել Սուխումիում և այնտեղ էլ ավարտել է համար 19 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան և ավարտել համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Վերադառնալով Վրաստան Ադա Մարշանիան սկսեց զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ, մասնակեցել է ազգային ազատագրական պայքարին, որը ավարտվեց 1990 թվականին Վրաստանի անկախացմամբ և 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումով[1]։ Անկախության հռչակումից և Աբխազիայում զինված բախումից հետո, անհրաժեշտ էր իր ընտանիքի հետ մեկնել Թբիլիսի[1]։

Ադա Մարշանիան 1992-1995 թվականներին եղել է Վրաստանի պետական խորհրդի պատգամավոր, 1995-1999 թվականներին և 1999-2004 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[1]։ 2003 թվականին մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության աշխատանքին Վրաստանում, քննարկել աբխազական հակամարտության լուծման ուղիները[2]։

Սաակաշվիլիի ղեկավարության գալուց հետո Ադա Մարշանիան անցավ ընդդիմադիր Վրաստանի լեյբորիստական կուսակցության շարքերը և մասնակցեց 2008 թվականի ընտրություններին լինելով կուսակցության 12 համարը, իսկ մեծամասնականով առաջադրվել էր Զուգդիդիի շրջանում։

Մարշանիան դուրս է գալիս Լեյբորիստական կուսակցությունից և անցնում «Ընդդիմադիր» Դավիդ Մոուրավիի կողմը, մասնակցություն է ունենում խորհրդարանում Սաակաշվիլիի կառավարության քաղաքականության դեմ տեղի ունեցած գործողություններին[3]։ 2012 թվականի դեկտեմբերին Մարշանիան անցնում է Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության շարքերը[4]։

2016 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցել է խորհրդարան Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության 2-րդ համարով։

Իշխանական տոհմ խմբագրել

Ադա Մարշանիան պատկանում է Աբխազիայի հին տոհմերից մեկին՝ Մարշանիա տոհմին։

Ընտանիք խմբագրել

Ադա Մարշանիան ամուսնացած է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել