Ադա Միրոնովնա Զևինա (ամուսնական ազգանունը` Մանսուրովա, սեպտեմբերի 3, 1918(1918-09-03), Քիշնև, Ռումինիայի թագավորություն - սեպտեմբերի 23, 2005(2005-09-23), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի խորհրդային նկարչուհի և արվեստագետ։

Ադա Զևինա
Ծնվել էսեպտեմբերի 3, 1918(1918-09-03)
ԾննդավայրՔիշնև, Ռումինիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 23, 2005(2005-09-23) (87 տարեկան)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովա
Քաղաքացիություն Մոլդովա
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
Հանրապետության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ադա Զևինան ծնվել է Քիշնևում, պետական հրեական գիմնազիայի տնօրեն Մեեր Դավիդովիչ Զևինի (1881, Դոմբրովենի-18 մայիսի 1936, Յաշ)[1] և Հայի Բենցինովնա Զուբինսկայայի (1884, Պերլիցա - ?) ընտանիքում[2]։ 1925-1937 թվականներին սովորել է Քիշնևի Ժաննա Դ'Արկի (Liceul Jenne D’Arc) ֆրանսիական գիմնազիայի դասընթացներում և Դադիանիի ռումինական գիմնազիայում։ 1938 թվականին ընդունվել է Բուխարեստի գեղեցիկ արվեստների ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետ` պրոֆեսոր Ֆրանչիսկա Շիրատոյի (1877-1953) դասարանը, որտեղ սովորել է նկարիչներ Միխայիլ Գրեկուի և Ֆիրա Գրեկուի հետ, որոնց հետ ընկերակցել է հետագա տարիներին։

Բեսարաբիայի ԽՍՀՄ-ին միանալուց հետո` 1940 թվականին, վերադառնում է Քիշնև, որտեղ շարունակում է ուսումը Պլաստիկ արվեստի հանրապետական դպրոցում, Օգյուստ Բայարայի (August Baillayre, 1879-1961) և Մաքս Գամբուրդի (Max Gamburd) դասարանում։ Հայրենական Մեծ պատերազմի սկսելուց հետո տարհանվել է Կալմիկիա, այնուհետև` Վրաստան, միջնակարգ դպրոցում աշխատել է նկարչության դասատու։

Վերադառնալով Քիշնև` 1945 թվականին ավարտել է Պլաստիկ արվեստի հանրապետական դպրոցի Ռոդիոն Գաբրիկովի (1887-1965) և Իվան Խազովի (1885-1967) դասարանը, 1947-1949 թվականներին սովորել է Վ. Ի. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական դպրոցում, իսկ 1949-1953 թվականներին` Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ֆակուլտետում։

1953-1975 թվականներին դասավանդել է Քիշնյովի պլաստիկ արվեստի հանրապետական դպրոցում (հետագայում` Ի. Ե. Ռեպինի անվան Հանրապետական գեղարվեստական ուսումնարան)։ Աշխատել է Մոլդավական ԽՍՀ Պետական գեղարվեստական թանգարանում և Մոլդավական ԽՍՀ մշակույթի նախարարությունում, որպես տեսուչ։ 1986-1956 թվականներին եղել է Մոլդովիայի նկարիչների միության անդամ, պարգևատրվել է Մոլդովայի Հանրապետության շքանշանով (1998)։

Զևինան աշխատել է նատյուրմորտի, դիմանկարային և բնանկարային գեղանկարչության բնագավառում։ Զևինայի աշակերտներից է մոլդովացի նկարչուհի Լյուդմիլա Ցոնչևան։ Ադա Զևինայի 90- ամյակի կապակցությամբ 2008 թվականի ամռանը Մոլդովայի գեղարվեստի ազգային թանգարանում կազմակերպվեց ցուցահանդես[3][4]։

Ադա Զևինան Մոլդավիայի արվեստի պատմության վերաբերյալ մենագրությունների հեղինակ է (սկզբում նա հանդես էր գալիս Ադա Մանսուրովա անվամբ), այդ թվում «Մոլդավիայի կերպարվեստը» և «Մոլդավիայի ազգային տարազը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Портрет Мирона Давидович Зевина
  2. Архитектоника Ады Зевиной
  3. «О юбилейной выставке А. М. Зевиной». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Автопортрет в интерьере словесных портретов

Գրականություն խմբագրել

Ա. Մ. Զևինայի ալբոմները խմբագրել

  • М. Г. Греку. Ада Зевина. Живопись. Рисунки. Каталог. Кишинёв, 1968.
  • Ада Зевина. Живопись. Каталог. Кишинёв: Тимпул, 1979.
  • Л. A. Тома. Ада Зевин (на молдавском и русском языках). Кишинёв: Литература артистикэ, 1983.
  • Графика А. М. Зевиной в фонде редких книг и рукописей Владимирской областной научной библиотеки (фонд №17). Составитель и редактор А. А. Ковзун. Владимир: Владимирская областная научная библиотека, 2002.
  • Л. А. Тома. Ада Зевина. Альбом. Кишинёв: ARC, 2003.

Ա. Մ. Զևինայի մենագրությունները խմբագրել

  • 9 республиканская художественная выставка. Каталог (с М. Я. Лившицем]. Кишинёв: Партиздат, 1955.
  • Изобразительное искусство Молдавской ССР (с М. Я. Лившицем). Москва: Советский художник, 1957.
  • Национальные костюмы Молдавии (Портул национал молдовенеск, с М. Я. Лившицем, параллельный текст на русском и молдавском языках). Кишинёв: Картя молдовеняскэ, 1960.
  • Изобразительное искусство Молдавии (с К. Д. Родниным). Кишинёв: Картя молдовеняскэ, 1965.
  • Изобразительное искусство МССР (альбом, с М. Я. Лившицем). Москва: Советский художник, 1967.
  • Искусство Молдавии: Очерки истории изобразительного искусства Молдавии (с Д. Д. Гольцовым и М. Я. Лившицем). Кишинёв: Картя молдовеняскэ, 1967.