Ադամ Բակրին (արաբ․՝ آدم بكري‎‎, մայիսի 15, 1988(1988-05-15)[1], Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել), արաբական ծագումով իսրաելցի դերասան։

Ադամ Բակրին
Ծնվել էմայիսի 15, 1988(1988-05-15)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՅաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Թել Ավիվի համալսարան
Քաղաքացիություն Պաղեստին
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
ԸնտրանիՕմար (ֆիլմ)
Ծնողներհայր՝ Մուհամեդ Բաքրի

Մանկություն և պատանություն

խմբագրել

Ծնվել է Նազարեթ քաղաքում 1988 թվականին։ Ծագել է արաբական կինեմատոգրաֆների ընտանիքից։ Նրա հայրն ու եղբայրները նույնպես կապված են կինոյի հետ[2]։ Թել Ավիվի համալսարանում անգլիական գրականության և թատերարվեստի բակալավրի կոչում ստանալուց հետո նա ուսումը շարունակել է Նյու Յորքում[3]։

Կարիերա

խմբագրել

Նա իր թատերական կարիերան սկսել է 13 տարեկանում ՝ ելույթ ունենալով «Ալ Միդան» թատրոնում Նազարեթում և Հայֆայում[4]։ Ոուսումն ավարտելուց կարճ ժամանակ անց նա գլխավոր դեր է կերտել «Օմար» ֆիլմում, որը 2014 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

2014 թվականին ընտրվել է «Ալի և Նինո» ադրբեջանական ֆիլմում գլխավոր դեր մարմնավորելու համար։ Ֆիլմը հիմնված է համանուն վեպի վրա, որը պատմում է Ադրբեջանում 1917-1920-ական թվականների բուռն իրադարձությունների ֆոնին սիրո պատմության մասին[5]։ 2018 թվականին Բակրին նկարահանվել է «Slam» ֆիլմում, որը նկարահանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ADAM BAKRI
  2. Nina Rothe (2013 թ․ մայիսի 21). «Believing: Hany Abu-Assad's Omar Gets Standing Ovation in Cannes». HuffPost.
  3. «Cheers for Palestinian film of love and betrayal». Аль-Арабия. 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  4. «APSA academy members: Adam Bakri». Asia Pacific Screen Awards. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  5. Jeremy Kay (2014 թ․ մայիսի 19). «Adam Bakri joins Asif Kapadia's Ali and Nino». Screen International.
  6. «Partho Sen-Gupta's 'Slam' to be French-Australian co-pro». If magazine. 2017 թ․ մայիսի 23.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բակրին» հոդվածին։