Ադալեթ Աղաօղլու

թուրք գրող և դրամատուրգ

Ադալեթ Աղաօղլու (ի ծնե Սյումեր, հոկտեմբերի 13, 1929(1929-10-13)[1], Նալլըհան, Անկարայի մարզ, Թուրքիա - հուլիսի 14, 2020(2020-07-14)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող և դրամատուրգ։ Համարվում է 20-րդ դարի թուրքական գրականության ամենահայտնի վիպասաններից մեկը[3]։ Նա նաև գրել է էսսեներ, հիշողություններ և պատմվածքներ։

Ադալեթ Աղաօղլու
թուրքերեն՝ Adalet Ağaoğlu
Ծննդյան անունթուրքերեն՝ Adalet Sümer
Ծնվել էհոկտեմբերի 13, 1929(1929-10-13)[1]
ԾննդավայրՆալլըհան, Անկարայի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 14, 2020(2020-07-14)[2] (90 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՋեբեջի Ասրի գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող, դրամատուրգ, արձակագիր և վիպասան
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ և Անկարայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներCurfew? և Q6006346?
ԱշխատավայրTRT
Պարգևներ
 Adalet Ağaoğlu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆաթմա Ինայթ («Ադալեթ») Սումերը ծնվել է Անկարայի նահանգի Նալլըհան գյուղում, որտեղ հաճախել է տեղի տարրական դպրոցը։ Ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Անկարա, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն և հաճախել գիմնազիա։ Երիտասարդ տարիքում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռեշատ Նուրի Գյունթեքինի «Ցախասարյակ` երգող թռչուն» վեպը։ Անկարայի համալսարանում սովորել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ Մասնակցություն է ունեցել քաղաքի գրական կյանքին, հաճախել է Յահա Քեմալ Բեյաթլիի, Ահմեդ Համդի Տանպընարի և Օրհան Վելիի ցերեկույթներին։

1951 թվականին Ադալեթը աշխատանքի է անցել Անկարայի պետական ռադիոյում (TRT-ի նախորդը)։ Այնտեղ աշխատել է որպես դրամատուրգ և թարգմանիչ։ Այս ժամանակաշրջանում նա գրել է իր գրական առաջին ստեղծագործությունները։ 1955 թվականին ամուսնացել է ինժեներ Հալիմ Աղաօղլուի հետ, որի հետ երկու տարի բնակվել է Միացյալ Նահանգներում։ Բացի ռադիոյի աշխատանքից, 1961 թվականին ընկերների հետ միասին հիմնել է Անկարայի առաջին մասնավոր թատրոնը՝ «Meydan Sahnesi»: Չնայած դրան, նրա առաջին բեմադրությունը մեծ հաջողություն չի ունեցել[4]։

1970 թվականին նա թողել է ռադիոյի իր աշխատանքը և գրել իր առաջին «Պառկել և մահանալ» վեպը, որը 1973 թվականին տպագրվել է Ստամբուլում։ Դրան հաջորդել են փոքր ծավալի պատմվածքների 4 հատորներ և ևս 8 վեպեր, որոնք արժանացել են գրական տարբեր մրցանակների։ 1975 թվականին նրա «Բարձր լարվածություն» պատմվածքների ժողովածուն (թուրքերեն՝ Yüksek Gerilim) ստացել է Սաիտ Ֆաիքի գրական մրցանակ, իսկ նրա «Իմ կարոտի փափուկ վարդը» (թուրքերեն՝ Fikrimin Ince Gülü) վեպը ստացել է Մադարալիի մրցանակ։ 1980 թվականին ստացել է Օրհան Քեմալի գրական մրցանակ։ 1983 թվականին գրողը Անկարայից տեղափոխվել է Ստամբուլ։

1998 թվականին Աղաօղլուն ստացել է Անատոլիայի և Օհայոյի համալսարանների պատվավոր դոկտորի գիտական աստիճան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Adalet Ağaoğlu: Novelist of the Kemalist eliteDaily Sabah.
  2. 2,0 2,1 2,2 Son Dakika Haberi! Adalet Ağaoğlu hayatını kaybettiCNN Türk.
  3. «Nihat Duğancı, Adalet Ağaoğlu'nun Romanları ve Romancılığı, Çanakkale Onsekiz Mart Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü Çanakkale, 2006». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  4. Kafkas tebeşir dairesi. Der kaukasische Kreidekreis. Ankara : Kardeş Matbaası, 1963
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադալեթ Աղաօղլու» հոդվածին։