Ագրիզ

քաղաք Ռուսաստանում

Ագրիզ (թաթ.՝ Әгерҗе), քաղաք Թաթարստանում, Ագրիզսկի շրջանի վարչական կենտրոնը։ Ագրիզ քաղաքը կազմում է քաղաքային բնակավայր։

Քաղաք
Ագրիզ
Әгерҗе
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԹաթարստան
Վարչական շրջանԱրգիզսկի
Հիմնադրված է1646 թ.
Առաջին հիշատակում1646
Մակերես8,6 կմ²
ԲԾՄ90 մետր
Բնակչություն19 794 մարդ (2019)[1]
Ազգային կազմթաթարներ (59%), ռուսներ, մարիներ, ուդմուրտներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ85551
Փոստային դասիչ422230
Ագրիզ (Ռուսաստան)##
Ագրիզ (Ռուսաստան)
Ագրիզ (Թաթարստան)##
Ագրիզ (Թաթարստան)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը կազմում է 8.6 կմ²։ Քաղաքը գտնվում է Թաթարստանի հյուսիս-արևելքում, Ուդմուրտիայի սահմանի վրա, Արգիզկա գետի մոտ (Իժ գետի մի փոքր վտակ, Վոլգա ավազանի վրա), Կազանից գտնվում է 304 կիլոմետր դեպի արևելք, իսկ Իժևսկից՝ 36 կիլոմետր դեպի հարավ։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հայտնի է 1646 թվականից։ 20-րդ դարի սկզբին Արգիզում ձևավորվել է գյուղական համայնք, դպրոց և երկու մզկիթ։ 1918 թվականի հոկտեմբերի վերջին քաղաքում և նրա շրջակայքում տեղի են ունեցել ծանր մարտեր։ 1927 թվականի փետրվարի 4-ից դարձել է Արգիզսկի շրջանի վարչական կենտրոնը, իսկ 1938 թվականի օգոստոսի 28-ին վերածվում է նահանգային ենթակայության քաղաքի։ 1964 թվականի մարտի 4-ից կրկին դարձել է շրջանային կենտրոն։

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում, ըստ բնակչության թվաքանակի, զբաղեցրել է 681-րդ տեղը։

Ազգային կազմ խմբագրել

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների բնակչության 59 %-ը կազմում են թաթարները, 25 %-ը՝ ռուսները, 8 %-ը՝ մարիները, իսկ 6 %-ը՝ ուդմուրտները։

Տնտեսություն և ենթակառուցվածք խմբագրել

Զարգացած է սննդամթերքի, շինարարության, փայտամշակման արդյունաբերությունը։ Քաղաքում կա տպարան, չորս միջնակարգ դպրոց, մասնագիտական դպրոց, տեղական պատմության թանգարան, կենտրոնական հիվանդանոց, երկու մզկիթ։

Արդյունաբերություն խմբագրել

Քաղաքում կան սննդամթերքի արդյունաբերության ձեռնարկություններ, փայտամշակման, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային գծերի կարևոր բաղադրիչները գտնվում են Կազանում, Եկատերինբուրգում, Իժևսկում, Ակբաշում՝ միևնույն կայանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրիզ» հոդվածին։