Ագուասկալիենտես (նահանգ)

Ագուասկալիենտես, Մեքսիկայի 31 նահանգներից մեկը։ Գտնվում է Մեքսիկայի Հանրապետության կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը համարվում է Ագուասկալիենտես քաղաքը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, նահանգի բնակչությունը կազմում է 1 184 996 մարդ։ Այս ցուցանիշով Մեքսիկայի նահանգների մեջ նա գրավում է 27-րդ տեղը։ Պաշտոնական լեզուն համարվում է իսպաներենը, սակայն քիչ քանակությամբ տարածված են նաև պորտուգալերենը և անգլերենը։

Ագուասկալիենտես
իսպ.՝ Aguascalientes
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էԷլ Բախիո
ՀիմնHimno de Aguascalientes
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ներառում է11 համայնքներ
ՎարչկենտրոնԱգուասկալիենտես
Խոշորագույն քաղաքԱգուասկալիենտես
ԲԾՄ1926 մետր
Օրենսդրական մարմինCongress of Aguascalientes?
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2010)1 184 996
Խտություն( 27 տեղ)
Տարածք5617,8 կմ²
Հիմնադրված է1857, փետրվարի 5 թ.
Սահմանակցում էՍակատեկաս և Խալիսկո
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-AGU
Հեռախոսային կոդ495, 465 և 449
Փոստային ինդեքսներ20
aguascalientes.gob.mx

Տարածքը կազմում է 5 589 կմ²։ Այս ցուցանիշով Մեքսիկայում գրավում է 28-րդ տեղը։ Նահանգը բազմազգ է։ Այստեղ կան այնպիսի ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են ացտեկները, ամերիկացիները, իսպանացիները, արգենտինացիները և մյուս հնդկացիական որոշ ցեղեր։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղղությունը։ Կաթոլիկները կազմում են ամբողջ բնակչության 95,6 %-ը։ Քրիստոնեության մյուս ուղղությունների հետևորդները (ուղղափառ, բողոքական) կազմում են ընդամենը 0,7 %-ը։ Չնչին տոկոսային հարաբերություն են կազմում բուդդայականները և մուսուլմանները, ովքեր չեն հասնում 0,1 %-ի։

Պաշտոնապես նահանգը կոչվում է նաև Ազատ և անկախ Ագուասկալիենտես նահանգ։ Նահանգի կառավարչը Կարլոս Լոսանդո դե լա Տորրեն է (իսպ.՝ Carlos Lozano de la Torre), ով իր պաշտոնը ստացել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին։

Բնակչություն խմբագրել

  Նահանգի բնակչություն
Տվյալներ։ INEGI[1]
  • Բնակչություն։ 1,184,996
  • Միջին տարիք։ 24 years
  • Բնակչության ընդհանուր աճ։ 2.2%
  • Ուրբանիզացիա։ 722,250
  • Մայրենի լեզվով խոսացողներ։ 1,436
  • Իսպաներեն չիմացողներ։ 4[փա՞ստ]
Կրոնական կազմ (2010 թվական)[2]
Կաթոլիկներ
  
93.0 %
Այլ քրիստոնյաներ
  
4.4 %
Այլ կրոններ
  
0.0 %
Աթեիստներ
  
1.8 %
Անհայտ
  
0.8 %
Բնակչության տարիքային կազմ
տարիքային խումբ Ընդհանուր Տղամարդ Կին
0–4 տարեկաններ 121,557 61,941 59,616
5–9 տարեկաններ 128,874 65,572 63,302
10–14 տարեկաններ 123,806 62,615 61,191
15–19 տարեկաններ 121,428 60,636 60,792
20–24 տարեկաններ 106,305 51,431 54,874
25–29 տարեկաններ 93,604 44,568 49,036
30–34 տարեկաններ 88,726 41,962 46,764
35–39 տարեկաններ 86,254 40,569 45,685
40–44 տարեկաններ 73,084 34,381 38,703
45–49 տարեկաններ 60,198 28,420 31,778
50–54 տարեկաններ 49,980 23,436 26,544
55–59 տարեկաններ 37,543 17,960 19,583
60–64 տարեկաններ 29,258 13,686 15,572
65–69 տարեկաններ 21,004 9,895 11,109
70–74 տարեկաններ 15,254 6,967 8,287
75–79 տարեկաններ 10,673 4,862 5,811
80–84 տարեկաններ 7,228 3,094 4,134
85–89 տարեկաններ 4,061 1,780 2,281
90–94 տարեկաններ 1,467 605 862
95–99 տարեկաններ 551 229 322
100 տարեկաններ and over 109 45 64
Unspecified 4,032
  • 1879 թվական — 140 430 մարդ
  • 1968 թվական — 316 000 մարդ
  • 2000 թվական — 943 500 մարդ
  • 2008 թվական — 1 184 996 մարդ
  • 2010 թվական — 1 184 996 մարդ.

Վարչական բաժանում խմբագրել

INEGI կոդ Համայնքի անվանումը հայերեն Համայնքի անվանումը Իսպաներեն Բնակչություն,
մարդ (2010)
Տարածք,
կմ²
001 Ագուասկալիենտես (Aguascalientes) 797 010 1 178,85
002 Ասենտոս (Asientos) 45 492 547,74
003 Կալվիլո (Calvillo) 54 136 931,26
004 Կոսիո (Cosío) 15 042 128
005 Խեսուս Մարիա (Jesús María) 99 590 499
006 Պաբելլոն դե Արտեագա (Pabellón de Arteaga) 41 862 199,33
007 Ռւբյոբ դե Ռոմոս (Rincón de Romos) 18 828 376,77
008 Սան Խոսե դե Գրացիա (San José de Gracia) 8 443 856
009 Տեպեզալա (Tepezalá) 19 668 231,70
010 Էլ Լյանո (El Llano) 18 828 500
011 Սան Ֆրանցիսկո դե լոս Ռոմո (San Francisco de los Romo) 35 769 139,54

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Population Census. Online: http://www.inegi.org.mx/est/contenidos/Proyectos/ccpv/default.aspx.
  2. «Censo de Población y Vivienda 2010». INEGI. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուասկալիենտես (նահանգ)» հոդվածին։