Ագոստինո Կոտտոլենգո
Ագոստինո Կոտտոլենգո (իտալ.՝ Agostino Cottolengo, հոկտեմբերի 22, 1794[1], Բրա, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 8, 1853, Բրա, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի նկարիչ։
Ագոստինո Կոտտոլենգո իտալ.՝ Agostino Cottolengo | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1794[1] |
Ծննդավայր | Բրա, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանվել է | ապրիլի 8, 1853 (58 տարեկան) |
Մահվան վայր | Բրա, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Կրթություն | Ալբերտինայի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Agostino Cottolengo Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱգոստինո Կոտոլենգոն ծնվել է Իտալիայի Բրա քաղաքում։ Նրա կրտսեր եղբայրը` Ջուզեպպե Բենեդետտո Կոտտոլենգոն, քահանա էր, մի քանի կաթոլիկ վանական ժողովների հիմնադիր։ Արվեստի հանդեպ հակում ունենալով՝ Կոտտոլենգոն 1810 թվականին ընդունվեց Թուրինի Ալբերտինայի ակադեմիա[2][3]։ Կոտոլենգոն մասնակցել է Իտալիայում 1821-ի հեղափոխական իրադարձություններին։ Թուրինում մնալուց հետո նա վերադառնում է Բրա, որտեղ բացում է արվեստի դպրոց։
Նա նկարներ է նկարել Բրա քաղաքի եկեղեցիների համար։ 1832-1834 թվականներին նկարել է չորս կտավ, որոնք պատկերում էին Բաթութի Ների եկեղեցու ճգնավոր Սուրբ Հովհաննես Մկրտչի կյանքը։ Ագոստինո Կոտոլենգոն Սանտ Անդրեայի եկեղեցու համար նկարել է Սուրբ Անդրեասի նահատակության մեծ նկարը, որն այժմ գտնվում է Նուովո Սանտուարիո Դելլա Մադոննա դե Ֆիորի եկեղեցում։ Նա նաև նկարել է «Սեբաստիանո Վալֆրեի օրհնությունը» նկարը, որտեղ Վալֆրեն շրջապատված էր աղքատներով, Սան Ջովանիի ծխական եկեղեցու համար «Սուրբ Անտոնինո Աբատե» նկարը և «Քրիստոսի հարությունը» նկարը` Բաթութի Բյանկի եկեղեցու համար։
1853 թվականին Կոտոլենգոն նկարել է «Սուրբ Ռոխ» նկարը` համանուն եկեղեցու համար։ Նա աշխատել է նաև Կունեո նահանգի այլ եկեղեցիների և մատուռների համար։ Ռեալիզմի տարրերը ցուցադրվում են Ագոստինո Կոտոլենգոյի դիմանկարներում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ «A bit of history». Accademia Albertina website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «The seat of the Academy». Accademia Albertina website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Дворец траверса Արխիվացված 2016-10-05 Wayback Machine, биография художника.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոստինո Կոտտոլենգո» հոդվածին։ |