Ագնես Էլեոնորա Օգաստա Էմիլիյա դե Ֆրումերի (շվեդ.՝ Agnes Eleonora Augusta Emilia de Frumerie, նոյեմբերի 20, 1869(1869-11-20)[1][2], Skövde stadsförsamling, Շվեդիա[2] - ապրիլի 2, 1937(1937-04-02)[1][3], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][3]), շվեդ նկարչուհի, քանդակագործ։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում։

Ագնես դե Ֆրումերի
ֆր.՝ Agnès de Frumerie
Ծնվել էնոյեմբերի 20, 1869(1869-11-20)[1][2]
ԾննդավայրSkövde stadsförsamling, Շվեդիա[2]
Մահացել էապրիլի 2, 1937(1937-04-02)[1][3] (67 տարեկան)
Վախճանի վայրըՄարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][3]
Քաղաքացիություն Շվեդիա և  Ֆրանսիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1890)[4][5][6] և Կոնստֆակ[6]
ՈւսուցիչՕգյուստ Ռոդեն[7], Otto Lessing?[6] և John Börjesson?
Մասնագիտությունքանդակագործ
ազդվել էՕգյուստ Ռոդեն[7]
ԱմուսինGustaf de Frumerie?[8][3][9][…]
Ծնողներհայր՝ Axel Viktor Uddman?[2], մայր՝ Sophia Uddman?[2]
ԱնդամությունUnion des femmes peintres et sculpteurs?
 Agnes Frumerie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ագնես դե Ֆրումերին ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 20-ին շվեդական Շյոդվե քաղաքում։ 1886-1890 թվականներին սովորել է Ստոկհոլմի Ազատ արվեստի շվեդական թագավորական ակադեմիայում։ Ստացել է կրթաթոշակ արտասահմանում եռամյա կրթության համար։ Բեռլինում պրոֆեսոր Օտտո Լեսսինգետի (շվեդ.՝ Otto Lessinget) մոտ սովորելուց հետո մեկնել է Իտալիա։

1892-1923 թվականներին բնակվել է Փարիզում, որտեղ սովորել է քանդակագործ Օգյուստ Ռոդենի մոտ։ 1893 թվականին Ագնես դե Ֆրումերը Փարիզում ամուսնացել է Գուստավ դե Ֆրումերի (Gustaf de Frumerie) հետ, որը նրանից մեծ էր քսան տարով[10]։ Ամուսինը շատ բան արեց նրա գեղարվեստական տաղանդի զարգացման ուղղությամբ։ 1890-ական թվականներին նա ընդգրկվեց Փարիզի ավանգարդիստ նկարիչների միության մեջ, որտեղ ընդգրկված էր նաև ժամանակակից շվեդական գրականության և թատրոնի հիմնադիր Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, որի նկարները նա պատկերել է քանդակագործության մեջ։ Որոշ ժամանակ աշխատել է՝ համագործակցելով Էդմոնդ Լաչենալի (շվեդ.՝ Edmond Lachenal) հետ[11][12]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ընտանիքը տեղափոխվեց Շվեդիա, որտեղ նրանք տուն կառուցեցին և բնակություն հաստատեցին Դանդերիդում։ 1930 թվականին Ագնես դե Ֆրումերին մեկնեց Հինդոս, որտեղ 1936 թվականին մահացավ նրա ամուսինը։

Ագնես դե Ֆրումերին մահացել է 1937 թվականի ապրիլի 2-ին Ստոկհոլմում՝ 67 տարեկան հասակում։

Ագնես դե Ֆրումերին համարվում է փոքրիկ կերամիկական քանդակների, արծաթե և անագե ստեղծագործությունների (Älfdans սկահակներ, Կշեռքներ, Եվան և այլն) հեղինակ։ Նրա աշխատանքներից են՝

  • «Ապուրաման» (1895)
  • «Մադոննա» (1900)
  • «Մերկապար» (1911)
  • «Մելամաղձություն» (1911)
  • «Նստած աղջիկը» (1911)

Ներկայումս նրա աշխատանքները գտնվում են Ստոկհոլմում, Շվեդիայի ազգային թանգարանի հավաքածուում, Սկարա քաղաքի Västergötlands թանգարանում, Բուենոս Այրեսի դեկորատիվ արվեստի թանգարանում, Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում[13]։

Աշխատանքներ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Ագնես դե Ֆրումերին ցուցադրվել է ստորև թվարկված ցուցասրահներում՝

  • 1895 - Ժորժ Պետի ցուցասրահ
  • 1895 - ֆրանսիացի նկարիչների սալոն (Փարիզ)
  • 1904 - Beaux-Arts սալոն (Փարիզ)
  • 1905 - Գեղարվեստի սալոն
  • 1907 - Դեկորատիվ արվեստի սալոն
  • 1908 - Գեղարվեստի ազգային միության սալոն
  • 2006 - Բուենոս Այրեսի դեկորատիվ արվեստի թանգարան (Արգենտինա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Skövde stadsförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/GLA/13489/C/8 (1861-1875), bildid: A0019451_00100 (շվեդերեն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Maria Magdalena kyrkoarkiv, Död- och begravningsböcker, huvudserie, SE/SSA/0012/F I/25 (1933-1938), bildid: 00015115_00139, sida 136 (շվեդերեն)
  4. Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 55.
  5. Nyförvärv: skulpturen ”Kampen för tillvaron” av Agnes de Frumerie
  6. 6,0 6,1 6,2 Lexikonett Amanda (շվեդերեն)Kultur1.
  7. 7,0 7,1 Nationalmuseum Sweden acquires the sculpture 'Struggle for existence' by Agnes de Frumerie
  8. Frumerie, släkt
  9. Swedish Census 1930 (շվեդերեն)Riksarkivet.
  10. Nordisk familjebok. Uggleupplagan. 9. Fruktodling - Gossensass. 1908. էջ 9.
  11. Eidelberg, Martin P (2007). Edmond Lachenal & His Legacy. էջեր 28–29. ISBN 0978837134.
  12. «Agnes de Frumerie – konstnär och glaspionjär» (շվեդերեն). Västergötlands museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  13. «Agnes de Frumerie». Nationalmuseum.