Ագարակ (Աբխազիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Ագարակ կամ Ամժիկուխուա (մինչ 1948 թվականը` Կավակլուկ, աբխ.՝ Амжәықәхәа, վրաց.՝ აგარაკი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 33 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովի Պիցունդայի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 150 մ բարձրության վրա։ Երկաթուղային կայարան է։
Գյուղ | ||
---|---|---|
Ագարակ | ||
աբխ.՝ Амжәықәхәа վրաց.՝ აგარაკი | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գուդաութի շրջան | |
ԲԾՄ | 150 մետր | |
Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
Բնակչություն | 672 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչություն
խմբագրել1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 401 բնակիչ, հիմնականում հայեր, իսկ գյուղական խորհրդին ենթակա տարածքում բնակվում էր 1191 մարդ, կրկին հիմնականում հայեր[1]։ 1989 թվականին, գյուղական խորհրդի կազմում բնակվել է 982 մարդ, որից բուն Ագարակում` 406 մարդ[2], հիմնականում կրկին հայեր[3][4]։
2011 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 672 բնակիչ, որից 641 (95,4%) - հայեր, 22 (3,3%) - ռուսներ, 4 (0,6%) - աբխազներ, 3 (0,4%) - ուկրաինացիներ և 2 (0,3%) այլ ազգերի ներկայացուցիչներ[5]։
Հաշվառման տարեթիվ | Բնակիչների թվաքանակ | Էթնիկ կազմ |
---|---|---|
1886 | Կալդախվար գյուղի կազմում | բնակչությունը բացակայում էր |
1926 | 2.097 | հայեր 87,5%; ռուսներ 2,7%; հույներ 1,5% |
1959 | 1.191 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1968 | 1.692 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 982 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 672 | հայեր (95,4 %), ռուսներ (3,3 %) |
XIX դարի հաշվառումներում գյուղը չի նշվում, քանի որ գյուղի տարածքը եղել է ամայի և մտել է Կալդախվար գյուղի կազմի մեջ։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ և երկու տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան և կինոթատրոն։
Գյուղը հիմնադրել են Համշենից գաղթած հայերը` 1907 թվականին[6]։
Անվանումը
խմբագրելՄինչև 1948 թվականը գյուղը կոչվել է Կավակլուկ (Բարդիների պուրակ), 1948-1996 թվականներին կոչվել է Ագարակ, որը մինչ օրս ընդունվում է նաև Վրաստանի իշխանությունների կողմից։ Սակայն 1996 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ամժիկուխուա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Всесоюзная перепись населения 1959. Гудаутский район. Сёла и преимущественные национальности
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю. Б.
- ↑ Переписи населения Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гудаутский район
- ↑ «Селу Агарак — 100 лет». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 50)։ |