Աբրամցևո (թանգարան-արգելոց)

թանգարան Ռուսաստանում

Աբրամցևոյի դաստակերտ («Աբրամցևոյի պետական պատմա-գեղարվեստական և գրականագիտական թանգարան-արգելոց»), թանգարան-արգելոց, որը գտնվում է Վորյա գետի ափին, Մոսկվայից 60 կմ հյուսիս-արևելք, Մոսկվայի մարզի Սերգիևո-Պոսադսկի շրջանում։


🌐abramtsevo.net, abramtsevo.net/eng/(անգլ.) և abramtsevo.net/muzeumwabramcewie.html(լեհ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Աբրամցևոյի դաստակերտը համբավ ձեռք բերեց 19-րդ դարի կեսերից։ Դրա տերերն էին գրող Սերգեյ Ակսակովը (1843 թվականից) և արդյունաբերող Սավվա Մամոնտովը (1870 թվականից)։

Ակսակովներին հաճախ այցելում էին գրողներ Իվան Տուրգենևը, Միխայիլ Զագոսկինը, Նիկոլայ Գոգոլը, Ստեպան Շվիրյովը, բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևը, դերասան Միխայիլ Շչեպկինը, պատմաբաններ Տիմոֆեյ Գրանովսկին և Միխայիլ Պոգոդինը, բանահավաք գրող Ալեքսանդր Հիլֆերդինգը, սլավոֆիլներ Ալեքսանդր Խոմյակովը, Իվան Կիրեևսկին, Պյոտր Կիրեևսկին և այլ հայտնի ժամանակակիցներ։ Աբրամցևո բազմիցս այցելել և երկար ժամանակ ապրել է Ն.Վ. Գոգոլը (1849, 1851) իր համար հատուկ հատկացված սենյակում։ Այստեղ 1849 թվականի օգոստոսին նա կարդաց «Մեռած հոգիներ»-ի երկրորդ մասի գլուխները[1]։

Մամոնտովի օրոք դաստակերտում հյուրընկալվել և աշխատել են ռուս հայտնի նկարիչներ Իլյա Ռեպինը, Վիկտոր Վասնեցովը, Ապոլլինարի Վասնեցովը, Վասիլի Պոլենովը, Պավել Տրուբեցկոյը, Իլյա Օստրոուխովը, Միխայիլ Վրուբելը, Միխայիլ Նեստերովը, Կոնստանտին Կորովինը, Իսահակ Լևիտանը, Ալեքսանդր Մատվեևը (Մամոնտովի արվեստի խմբակ), Իվան Եֆիմովը[2][3], երաժիշտներ, դերասաններ, երգիչ Ֆեոդոր Շալյապինը։ Կազմակերպվել են ատաղձագործության և կերամիկական արվեստանոցներ։

1917 թվականից հետո կալվածքը ազգայնացվեց և վերածվեց թանգարանի։ Առաջին թանգարանապահը եղել է Սավվա Մամոնտովի դուստրը՝ Ալեքսանդրա Սավվիչնան։ Ներկայումս թանգարան-արգելոցի զբաղեցրած 50 հա տարածքի վրա կան 18-19-րդ դարերի ճարտարապետական հուշարձաններ և զբոսայգի։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 25 հազար ցուցանմուշ։ Ցուցանմուշները նվիրված են Աբրամցևոյի տերերի և հայտնի հյուրերի կյանքին և գործունեությանը։

1977 թվականի օգոստոսի 12-ին ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ, Աբրամցևոյի դաստակերտ-թանգարանը վերափոխվեց ՌՍՖՍՀ մշակույթի նախարարության Աբրամցևոյի պետական պատմա-գեղարվեստական և գրական արգելոց-թանգարանի[4]։ 1995 թվականին արգելոց-թանգարանը դասվեց դաշնային (համառուսական) նշանակության պատմամշակութային ժառանգության օբյեկտների շարքին[5]։

Գեղարվեստական համագործակցություն խմբագրել

Աբրամցևոն դերասանական ընկերակցություն է, որը ձևավորվել է 1870-ականների կեսերին, արդյունաբերող, հայտնի բարերար, գեղարվեստորեն շնորհալի անձնավորության` Սաավա Մամոնտովի շուրջը։ Այդ իսկ պատճառով էլ, խմբակը հաճախ անվանում են Մամոնտովյան։ Քառորդ դարի ընթացքում Մամոնտովի մերձմոսկովյան «Աբրամցևո» դաստակերտը, դարձավ ռուսական մշակույթի խոշոր կենտրոն, որտեղ ամբողջ ամռանը, երբեմն ավելի կարճ ժամանակահատվածով գալիս էին հայտնի նկարիչներներից մինչև շատ երիտասարդներ` Իլյա Ռեպինը, Վիկտոր Վասենցովը, Ապոլլինարի Վասնեցովը, Վալենտին Սերովը, Միխայիլ Վրուբելը, Վասիլի Պոլենովը, Ելենա Պոլենովան։

Այստեղ նրանք շատ գործեր ստեղծեցին՝ ջանասիրաբար զբաղվելով գեղանկարչությամբ, բացահայտելով ռուսական բնության գեղեցկությունն ու մտերիմ մարդկանց հմայքը, բեմադրեցին տնային ներկայացումներ, իրագործեցին հետաքրքիր ճարտարապետական գաղափարներ, աշխատեցին հատուկ կազմակերպված տնայնագործական արհեստանոցներում։ Աբրամցևի գեղարվեստական կյանքը, որոշակի տեսանկյունից, «նեոռուսական ոճի» ձևավորման պատմությունն է, որը, ինչպես պարզվեց, հանդիսանում է արդիականության կարևորագույն ուղղություններից մեկը, իսկ Ռուսաստանում Ամբրամցևոյի խմբակը երբեք չի ունեցել իր կանոնադրությունը կամ նախապես ձևակերպված որևէ ծրագիր։ Գեղեցկության օգտակարությունը և օգտակարության գեղեցկություն` այսպիսի երկու փոխկապակցված հասկացությունները կարող են պայմանականորեն սահմանել այն «տնական» գեղագիտությունը, որը ձևավորվել է դաստակերտի հոգևոր մթնոլորտում։

Գեղեցկության և օգտակարության միջև կենսական կապը պաշտպանելու իր ցանկությամբ Մամոնտովյան խմբակը կիսում էր դարաշրջանի ընդհանուր համոզմունքները։ Այդ ժամանակ նրանք խոսում և գրում էին այդ մասին առավել հաճախ գեղարվեստական միջավայրում, որտեղ ձևավորվում էին արդիականության սկզբունքները։ Մամոնտովի շրջանի ստեղծագործական կողմնորոշման առանձնահատկությունն այն էր, որ օգուտի և գեղեցկության միությունը ընկերակցության անդամներին թվում էր ոչ միայն որպես գեղարվեստական մտավորականության հասարակական լուրջ պարտականություն, այլև որպես կենդանի բանաստեղծական ավանդույթ, գյուղացիական արվեստի օրգանական առանձնահատկություն, որը մարմնավորում է ազգային իդեալի կարևոր կողմերը։

Աբրամցևոյի խմբակի անդամները, հետևելով իրենց սոցիալական գաղափարներին և ստեղծագործական հետաքրքրություններին, կազմակերպեցին ատաղծագործական (1885) և կերամիկական (1890) արհեստանոցներ։ Երկու դեպքում էլ գործը վերաբերում էր գեղարվեստական տնայնագործությունը վերակենդանացնելու փորձերին՝ մեր աչքի առաջ ունենալով գյուղերում հավաքված ժողովրդական արվեստի արտադրանքը։ Մամոնտովի խմբակի անդամները գյուղացիական աշխատանքի այս արտադրանքները չէին համարում «պատճենվող նմուշներ»։ Դրա նպատակն էր դեկորատիվ և կիրառական արվեստին վերադարձնել իր բանաստեղծական էությունը և դրա հետ մեկտեղ նրա կյանքի հիմնական գործառույթը` զարդարել մարդու առօրյան։ Նկարիչները, որոնց ոճական որոնումները գնում էին այդ ուղղությամբ, տարբեր կերպ էին մեկնաբանում ժողովրդական արվեստի պոետիկան և ոճաբանությունը և ասենք, Վրուբելի ստեղծած կերամիկան Աբրամցևոյի արհեստանոցում, ներկայացնում էին բանահյուսական գեղարվեստական ավանդույթի բոլորովին այլ կողմերին, քան փորագրված դռները, բուֆետների դարակները, որոնք պատրաստել էին Ելենա Պոլենովան և նրա գործընկերները ատաղձագործական արհեստանոցում։ Ավելին, այստեղ մենք կարող ենք խոսել «նեոռուսական ոճի» տարբեր ձևափոխությունների մասին, սկսած ավանդական կիրառական բառապաշարի և գյուղացիական կենցաղի առարկաների դեկորատիվ ձևերի ստեղծագործական փոխակերպումից մինչև նոր պլաստիկ համակարգի վերափոխումը։ Այնուամենայնիվ, Աբրամցևոյի «ոճի»՝ որպես ռուսական արվեստի ինքնուրույն դրսևորման մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն, այն անընդհատ զարգանում էր՝ ձեռք բերելով նոր հատկություններ և որակներ։

19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ժողովրդական ստեղծագործության այդպիսի մեծ կենտրոններ ստեղծվեցին ոչ միայն մերձմոսկովյան Աբրամցևոյում, այլև, օրինակ, իշխան Տենիշևների Սմոլենսկի Տալաշկինոյի կալվածքում։

Աբրամցևոն կինեմատոգրաֆիայում խմբագրել

Աբրամցևոյի դաստակերտում նկարահանվել են մի քանի գեղարվեստական ֆիլմեր`

  • «Նախօրեին», 1959, ԽՍՀՄ (ռեժիսոր՝ Վլադիմիր Պետրով)
  • «Սոլյարիս», 1972, ԽՍՀՄ (ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի)
  • «Առաջին սեր», 1995, Ռուսաստան (ռեժիսոր՝ Ռոման Բալայան)
  • «Սավվա», 2008, Ռուսաստան (ռեժիսոր՝ Եվգենի Գերասիմով)
  • «Երկու օր», 2011, Ռուսաստան (ռեժիսոր` Ավդոտյա Սմիրնովա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анненкова Е. И. «Абрамцево и творческие маршруты Н. В. Гоголя». «Дом Н. В. Гоголя — мемориальный музей и научная библиотека».
  2. Государственная Третьяковская галерея. Каталог собрания. Скульптура XVIII-XX веков: в трёх томах. — Москва: Красная площадь, 1998. — ISBN 5-900743-46-2
  3. Народный художник РСФСР, профессор Николай Михайлович Чернышёв. 1885—1973. Сборник материалов и каталог выставки произведений искусства, к 90-летию со дня рождения художника. — М.: Советский художник. 1978
  4. Постановление Совмина РСФСР от 12.08.1977 г. № 428. ««О преобразовании музея-усадьбы „Абрамцево" в Государственный историко-художественный и литературный музей-заповедник „Абрамцево" Министерства культуры РСФСР»». Информационный портал СССР. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Указ Президента РФ от 20 февраля 1995 г. № 176. ««Об утверждении Перечня объектов исторического и культурного наследия федерального (общероссийского) значения»».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն խմբագրել

  • Арзуманова О. И. Абрамцево. История музея в документах и фактах. 1917–1930-е гг. М., 1990.
  • Борисова Е. А. Архитектура в творчестве художников Абрамцевского кружка: (У истоков «неорусского стиля») // Художественные процессы в русской культуре второй половины XIX века / АН СССР, ВНИИ искусствознания М-ва культуры СССР; Отв. ред. Г. Ю. Стернин. — М.: Наука, 1984. — С. 137—182. — 192 с.
  • Абрамцево / Греков А. У. // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 32. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  • Пахомов Н. Музей Абрамцево: Альбом / Авт.-сост. Н. Пахомов; Оформление художника Н. Перовой. — М.: Советский художник, 1968. — 96 с. — 35 000 экз. (обл., суперобл.)
  • Нащокина М. В., Арзуманова О. И., Любартович В. А. Керамика Абрамцева в собрании Московского государственного университета инженерной экологии. — М.: Жираф, 2000. — 224 с. — 3000 экз. — ISBN 5-89832-017-2
  • Рыбаков И. А. Абрамцево. М., 1988

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրամցևո (թանգարան-արգելոց)» հոդվածին։