Աբրահամ Խոստովանող
Աբրահամ Խոստովանող (Աբրահամ Զենակացի, 5-րդ դար, Զենակս, Ոքաղէ, Տայք, Մեծ Հայք[1] - անհայտ[1]), հայ մատենագիր, թարգմանիչ։
Աբրահամ Խոստովանող | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար |
Ծննդավայր | Զենակս, Ոքաղէ, Տայք, Մեծ Հայք[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Երկեր | Վկայք Արևելից Վարդանանց պատմություն |
Մասնագիտություն | թարգմանիչ և մատենագիր |
Կենսագրություն
խմբագրելԱբրահամ Խոստովանողը ծնվել է Տայոց գավառի Զենակս գյուղում։ Պարսկաստանում ենթարկվել է կրոնական հալածանքների և չարչարանքների, որից հետո աքսորվել է Ասորեստան։ Ասորեստանում 10 տարի ապրելուց հետո վերադարձել է Հայաստան և դարձել եպիսկոպոս։ Վարել է ճգնավորի կյանք[2]։
Թաղվել է Վասպուրականի Հայոց Ձորի՝ իր անունով կոչվող Աբրահամու անապատում[2]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱբրահամ Խոստովանողը ասորերենից թարգմանել է Մարութայի «Վկայք Արևելից» աշխատությունը, որը 1921 թվականին տպագրվել է Վաղարշապատում։ Ըստ Թովմա Արծրունու՝ թողել է նաև «Վարդանանց պատմության» համառոտ շարադրանք, որից օգտվել է ինքը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 18.
Գրականություն
խմբագրել- Ակիճեաճ Ն., Տեր-Պողոսեան Պ., // Hms. 1970. T. 84. P. 385-410;
- Esbroeck M. van. Abraham le Confesseur (Ve siècle), traducteur des passions des martyrs perses // AnBoll. 1977. T. 95. P. 169-179;
- Լևոն Տեր-Պետրոսյան, Աբրահամ Խոստովանողի «Վկայք Արեւելիցը» (բնագրագիտական հե-
տազոտություն), Երեւան, 1976, 204 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 41)։ |