Աբրահամ Գ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 16-րդ դարի վերջ - 17-րդ դարի սկիզբ), Աղթամարի կաթողիկոս 1610 թվականից։ Աբրահամ Գ-ն հաջորդել է Գրիգորիս Գ-ին։ Կենսագրական տեղեկություններ չկան։

Աբրահամ Գ
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԿաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի
Գահակալություն1610 -
ԻրավանախորդԳրիգորիս Գ
ԻրավահաջորդՀովհաննես Զ
ԾննդավայրՎասպուրական
Ազգությունհայ
Հոգևոր աստիճանԿաթողիկոս

Աղթամարի կաթողիկոսների ցանկը խմբագրել

Ըստ Մեսրոպ Մաքսուդյանի Հավաքարանի Աբրահամ Գ-ն հաջորդել է Գրիգոր Է-ին, իսկ նրան նախորդել է Հովհաննես Զ[1]։ Մաղաքիա Օրմանյանը և Ներսես Ակինյանը չեն ընդունում Աբրահամ Գ-ին, իսկ Մեսրոպ Մաքսուդյանը Աբրահամ Գ-ին կաթողիկոս է համարում է Գրիգոր Է-ից հետո և Մարտիրոս Մոկացիից առաջ, որը կաթողիկոս դարձավ 1660 թվականին։ 1610 թվականից մինչև 1660 թվականը (50 տարի), Մեսրոպ Մաքսուդյանցի «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)»-ում կան 6 կաթողիկոսներ, որոնցից առաջինը Աբրահամ Գ-ն է։

Կեղծ Աբրահամ Գ խմբագրել

Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ի գոյություն ունի ևս մեկ Աբրահամ Գ, որը իբր թե կա Մեսրոպ Մաքսուդյանի Հավաքարանում ու հաջորդել է Գրիգոր Թ Խիզանցուն (հիշատակվում է 1725-ին) և նախորդել Հովհաննես Ը-ին (ձեռագրում Յովհաննէս Դ, 16-րդ դար)։ Մաղաքիա Օրմանյանը և Ներսես Ակինյանը այս մեկին նույնպես չեն ընդունում, Հրաչյա Աճառյանը գրում է, որ սա կեղծիք է, իսկ Մեսրոպ Մաքսուդյանցի Հավաքարանում իսպառ բացակայում է այս Աբրահամ Գ-ն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 63
  2. Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 41, (95 Աբրահամ Գ.)

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 41
  • «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ. Պոլիս, 1914, 2393

Արտաքին հղումներ խմբագրել