Աբերիոս Երեց

հոգևորական


Աբերիոս երեց (լատին․՝ Aberius, 5-րդ դար), հայ հոգևորական, Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի աշակերտը։

Աբերիոս Երեց
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Աբերիոս (Աբրահամ)
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր աստիճան Երեց

Գործունեություն

խմբագրել

Աբերիոսին Ղևոնդ Երեցի հետ միասին Սահակ Պարթևը ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ Պրոկլ պատրիարքի մոտ, Նեստորական ուսման մասին տեղեկանալու համար[1]։ Միքայել Չամչյանը կարծում է, որ Աբերիոսը դա հենց Ղևոնդ Երեցի ընկեր Աբրահամն է։ Նրանք 435-436 թվականներին, երկուսով տարել էին այն թուղթը, ուր հերքվում էր Թեոդորոս Մոպսուեստացու աղանդը, և բերել նրա պատասխանը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից», Նիկողայոս Ադոնց, «Հանդէս ամսօրեայ», 1925, թ. 5-6, էջ 198-202
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 16 — 634 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 16
  • «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից», Նիկողայոս Ադոնց, «Հանդէս ամսօրեայ», 1925, թ. 5-6, էջ 198-202
  • «Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն» Միքայել Չամչյան, 1784, հատոր Ա, Վենետիկ, էջ 527