Ղևոնդ երեց Վանանդեցի (4-րդ դար, Իջավանից, Վանանդ, Այրարատ, Մեծ Հայք - հուլիսի 25, 454, Նիշապուր, Ապար, Սասանյան Պարսկաստան), եկեղեցական գործիչ, 5-րդ դարի կեսի հայ ազատագրական պայքարի (Վարդանանց պատերազմ) մասնակից։ Եղել է Մեսրոպ Մաշտոցի Սահակ Պարթևի աշակերտը։ Պաշտոնավարել է Բագրևանդ գավառում: Մասնակցել է Շահապիվանի ժողովին 444 թվականին։ 450 թվականի ամռանը գլխավորել է Անգղի բնակչության հարձակումը պարսիկ մոգերի վրա, որոնք փորձել են տեղի եկեղեցին դարձնել ատրուշան։ Մասնակցել է Ավարայրի ճակատամարտին 451 թվական, ելույթներով ոգևորել կռվողներին, ինչի համար ստացել է «Ավարայրի արծիվ» պատվանունը: Քրիստոնեության ջատագովմանը նվիրված Ղևոնդի քարոզները, Պարսկաստանի նվաճողական քաղաքականության (որը զուգակցված էր հայերին հավատափոխ անելու հետ) պայմաններում, նպաստել են ազգայի և զատագրական պայքարին։ Ավարայրի ճակատամարտից հետո գերվել է, աքսորվել Ապար (այժմ՝ Խորասան) աշխարհի Նյուշապուհ քաղաքը, ապա սպանվել։
Ղևոնդ Երեց
|
 Ղևոնդ Երեցի արձանը Գյումրիում
|