Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մժնկերտ (այլ կիրառումներ)

Մժնկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից մի քանի կմ հյուսիս, Մժնկերտի ջուր գետակի ձախ ափին, Բյուրակն լեռան լանջին, Խնուս-Կարին ճանապարհի վրա։

Գյուղ
Մժնկերտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներԲայջան քուրդ, Բժնկերտ, Բջնկերտ, Մեջինկերտ, Պժնկերտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Մժնկերտի տարածքում գտնվել է հնում հիշատկավող Մժնկերտ դաստակերտը։

Բնակչություն

խմբագրել

1885 թվականին ուներ 15 տուն հայ, իսկ 1915 թվականին՝ 5 տուն հայ և 40 տուն թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Մժնկերտն ուներ Ս. Աստվածածին անունով քարաշեն եկեղեցի։ Գյուղի դիմաց, կանաչապատ բարձունքի վրա գտնվում էր Մժնկերտու Ս. Կարապետ վանք[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 814

Աղբյուրներ

խմբագրել