Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապրեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբել Դավիթի Ապրեսյան (1860, Շուշի կամ Պարսկաստան - 1930-ական թթ., Աստրախան ?), հայ լրագրող, հրապարակախոս, հրատարակիչ։

Աբել Ապրեսյան
Ծնվել է1860
ԾննդավայրՇուշի[1] կամ Պարսկաստան[2]
Վախճանվել է1930-ական թթ.
Վախճանի վայրԱստրախան (?)[1]
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս, հրատարակիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Աբել Ապրեսյան Վիքիդարանում

Կրթությունն ստացել է Թավրիզի հայոց դպրոցում 1870-ական թվականների կեսերին՝ աշակերտելով վիպասան Րաֆֆուն։ Դպրոցն ավարտելուց հետո եկել է Կովկաս, որպես առևտրական գործակալ աշխատել է Շուշիում։ Այդ թվականներից սկսել է աշխատակցել «Մշակ» պարբերականին։ 1881 թվականին Շուշիում տպագրել է Րաֆֆու «Խենթը» վեպը։ Երկար տարիներ աշխատակցել է արևելահայ մամուլին, իսկ 1890-ական թվականների սկզբներից թղթակցություններ է ուղարկել Արփիար Արփիարյանի «Հայրենիք» թերթին (Կ. Պոլիս)։ 1910-1912 թվականներին Աստրախանում հրատարակել է «Մեր կյանքը» պարբերականը[2]։

Օգտագործել է Ա., Ա. Ա., Ա. Դ. Ա., Ա. Աբ., Ա. Ապ., Աբ. Ապ., Թղթակից, Բ. Մեռնեսյան, А. Апр. ծածկանունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 560։
  2. 2,0 2,1 Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 104։