Աբելարդո Ֆեռնանդես Արտունիա (իսպ.՝ Abelardo Fernández Antuña, ապրիլի 19, 1970(1970-04-19)[1][2] կամ մարտի 19, 1970(1970-03-19), Խիխոն, Oviedo Province, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Լա Բրանիա» (1985-1986 թթ.), «Էստուդիանտես Սամեո» (1986-1988 թթ.), Խիխոնի «Սպորտինգ» (1988-1989 թթ. – 1993-1994 թթ., 189 խաղ, 13 գոլ), «Բարսելոնա» (1994-1995-2001-2002 թթ., 178 խաղ, 11 գոլ), Վիտորիայի «Դեպորտիվո Ալավես» (2002-2003 թթ., 28 խաղ) ակումբներում։ Իսպանիայի կրկնակի չեմպիոն (1998, 1999) և գավաթակիր է։ Եվրոպայի գավաթակիրների գավաթի և վերնագավաթի 1997 թվականի հաղթող, մասնակցել է ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1994 թվականի եզրափակչին։ Եվրոգավաթներում ընդհանրապես անցկացրել է 56 խաղ, խփել 5 գնդակ։ Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրել է 54 խաղ, խփել 3 գնդակ։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն է։ Մասնակցել է 1994 և 1998 թթ. աշխարհի, 1996 և 2000 թթ. Եվրոպայի առաջնություններին[3]։
Աբելարդո Ֆեռնանդես իսպ.՝ Abelardo |
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Աբելարդո Ֆեռնանդես Անտունիա |
---|
Քաղաքացիությունը |
Իսպանիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մարտի 19, 1970 (53 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Խիխոն, Իսպանիա |
---|
Հասակ |
178 սմ |
---|
Քաշ |
72 կգ |
---|
Դիրք |
Պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Սպորտինգ |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1985 - 1986
|
Լա Բրանա
| 1986 - 1988
|
Էստուդիանտես Սոմիո
| 1988 - 1989
|
Սպորտինգ
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
2008 - 2010
|
Սպորտինգ B
| 2010 - 2011
|
Կանդաս
| 2011 - 2012
|
Տուիլիա
| 2012 - 2014
|
Սպորտինգ B
| 2014 -
|
Սպորտինգ
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |