Աբդլմսեհ Ա Արծրունի

հայ իշխան, պրոտոկուրոպաղատ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ Արծրունի (այլ կիրառումներ)

Աբդլմսեհ Ա Արծրունի նաև Աբդլմսէհ Արծրունի (ծննդյան և մահվան թթ. անհտայտ - 11-րդ դար), Հայ իշխան Վասպուրականում[1], Առաջին կյուրոպաղատ Բյուզանդիայում[1], իշխան Թոռնիկ Արծրունու որդին[1], Վասպուրականի Սենեքերիմ թագավորի ազգակիցը[1], Արծրունյաց իշխանական տան կրտսեր ճյուղ՝ Խեդենեկյան իշխանական տոհմից։ Նրա որդին է իշխան Թոռնիկ Բ Արծրունին և Դավիթ, Ստեփանոս, Գրիգոր կրոնավորները։

Աբդլմսեհ Ա Արծրունի
Աբդլմսէհ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Ամյուկի Իշխան
11-րդ դար
Նախորդող Թոռնիկ Ա Արծրունի
Հաջորդող Թոռնիկ Բ Արծրունի
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր անհայտ
Դինաստիա Արծրունիներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Թոռնիկ Ա Արծրունի
Զավակներ Թոռնիկ Բ Արծրունի, Դավիթ կրոնավոր, Ստեփանոս վարդապետ, Գրիգոր կրոնավոր
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Առաջին կյուրոպաղատ

Վասպուրականի թագավորության վերացում խմբագրել

Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ Արծրունին դեսպանություն է ուղարկում Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունում է Բարսեղ Բ-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթում է Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ Արծրունու գաղթից հետո Աբդլմսեհը նստում է Ամյուկ (Ամիւկ) բերդում և իշխում նրա շրջակայքի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Պատմություն Արծրունյաց տան, Թովմա Արծրունի և Անանուն», ծանոթ՝. Վրեժ Վարդանյանի, 1978, Երևան, էջ 311

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 14
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.
  • «Պատմություն Արծրունյաց տան, Թովմա Արծրունի և Անանուն», ծանոթ՝. Վրեժ Վարդանյանի, 1978, Երևան, էջ 311-313

Արտաքին հղումներ խմբագրել