Աբդլմսեհ Արծրունի (նահատակ)

ՀԱԵ նահատակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ Արծրունի (այլ կիրառումներ)

Աբդլմսեհ Արծրունի (ծննդյան ու մահվան թվականներն անհայտ, 11-րդ դար), նահատակ, պռտուկյուրոպաղատ Աբդլմսեհ Արծրունու ազգակիցը, Արծրունիների իշխանական տոհմից։ Աբդլմսեհը նահատակվել է մանուկ հասակում։ Իր բազուկը իբրև մասունք պահվում էր Աղթամարում (11-րդ դար)[1]։

Աբդլմսեհ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Ժամանակաշրջան11-րդ դար
Ծնունդանհայտ
ԾննդավայրՎասպուրական
Վախճանանհայտ
Սրբացված կարգսուրբ
Պաշտամունքի վայրԱղթամար
Երկիր Բյուզանդական կայսրություն

Թովմա Արծրունին գրում է՝

«... և զբազուկ սուրբ մարտիրոսին տղային Աբդլմսէհի, ազգակցի և անվանակցի պռտուկուրապաղատին»

Նույնը բառացի կրկնվում է Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» պատմական երկում (էջ 31)։

Հրաչյա Աճառյանը իր Հայոց անձնանունների բառարանում գրում է՝

- Թեև վստահ ենք, որ այս «տղան» հրեա Աբդլմսեհն է, բայց «ազգակցի» ասելուց կարելի է ենթադրել, որ թերևս տարբեր անձ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 14
  • «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 31
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.