Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն

Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն (ղազ.՝ Абай атындағы қазақ мемлекеттік академиялық опера және балет театры):

Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն
Տեսակօպերային թատրոն և թատերախումբ
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
Գտնվելու վայրըԱլմաթի
Հիմնադրման ամսաթիվ1934
Կայքgatob.kz
 Almaty Opera & Ballet Theatre Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունը խմբագրել

Թատրոնը ստեղծվել է 1934 թվականին Ալմա Աթայում մեկ տարի առաջ ստեղծված երաժշտական ստուդիայում[1]։

1934 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցավ առաջին ներկայացումը։ Ցուցադրվել է Մուխթար Աուեզովի «Այման Շոլպան» երաժշտական կատակերգությունը։ Դրանում հնչել են ժողովրդական երգեր և կյուիներ, որոնք մշակել է Իվան Կոցիկը[1]։

Եվգենի Բրուսիլովսկին թատրոնի առաջին կոմպոզիտորն է եղել, ով հիմնել է Ղազախստանի ազգային օպերան։ Հաջորդ ներկայացումները եղել են «Կիզ Ժիբեկը» (1934), «Ժալբիրը» (1935), «Էր Տարգինը» (1936)։

1935 թվականին Կույբիշևյան օպերային թատրոնում ստեղծվել է ռուսական օպերային թատերախումբը։ Պրոֆեսիոնալ կոլեկտիվը կարճ ժամանակահատվածում (1936-37) ցուցադրել է ռուսական թատրոնի 9 և համաշխարհային օպերային դասական ստեղծագործություններ։ Դրանք էին «Կարմեն», «Եվգենիյ Օնեգին», «Պիկովայա դամա», «Դեմոն», «Աիդա» և այլն։

1938 թվականին Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» ստեղծագործությունը դրեց բալետային թատերախմբի ստեղծման սկիզբը, այդ ժամանակ էլ ստեղծվել է առաջին Ղազախական թատրոնը՝ Վ. Վելիկանովի «Կալկաման և Մամիռ»[1]։

1941 թվականին թատրոնը ստացավ ակադեմիական կարգավիճակ և 1941 թվականին վերջացավ թատրոնի նոր շենքի կառուցումը, (ճարտարապետներ Ն. Կռուգլով, Ն Պրոստակով, Տ. Բասենով, Վ. Բիչկով, Պ. Պոլիվանով, նկարիչներ Վ. Կրոշին, Ն. Ցիվչինսկիյ), որն այդ ժամանակ Ալմաթիի ամենագեղեցիկ շինություններից մեկն է եղել։ Տեղակայված լինելով ոչ շատ բարձր, բայց հիմնականում լայն ստիլոբատի վրա, այն ունի չորս գագաթային պորտիկ լոդջիո գլխավոր ճակատի վրա։ 2000 թվականին տեղի ունեցած վերակառուցման ընթացքում փոխվել է նրա գլխավոր ճակատի պատկերի ձևը։ Երկրորդ ճակատի պատերը ուղիղ են դարձրել։ Առաջին ներկայացումը նոր շենքում կայացավ 1941 թվականի նոյեմբերի 7-ին[2]։

1945 թվականին թատրոնին տրվել է Աբայի անունը[1]։

Ղազախական ԽՍՄ-ի ժաղովրդական արտիստ Գազիզ Դուգաշովը երեք անգամ եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը (1950-1951, 1956-1958 և 1959-1971), դրա հետ միասին աշխատել է Մոսկվայում, Կիևում և Մինսկում։

1970-ական թվականներին հայտնի դիրիժոր և բեմադրող Բալերիյ Ռուտտերը բեմի վրա դրեց Ղազախստանի Աբայի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, 15 օպերա և բալետ։

2015 թվականի հունվարին թատրոնը ամբողջությամբ անցավ ավտոմատիզացված մեխանիզմի, առցանց ձևով Տիկետոնում տոմսեր վաճառելով[3][4]։

Կառավարումը խմբագրել

Մինչև ԽՍՀՄ-ի անկումը այն կառավարվել է Ղազախական ԽՍՀ-ի կուլտուրայի կառավարության կողմից։ Այսօր այն կառավարվում է Ղազախստանի կուլտուրայի և սպորտի կառավարության կողմից։

Օպերային թատերախմբի աստղերը խմբագրել

 
Թատրոնի շենքը Ղազախստանի ներկայիս թղթադրամի վրա, 2006

Բալետային երգչախմբի աստղերը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 12. Исландия - Канцеляризмы. - М.: Большая Российская энциклопедия, 2008. - 767 с.: ил.: карт.
  2. О театре | ГАТОБ
  3. ГАТОБ им. Абая запустил автоматизированную систему продаж билетов
  4. Казахский государственный академический театр оперы и балета имени Абая объявляет об открытии онлайн-продаж билетов на все постановки и концерты

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն» հոդվածին։