Ռոզա Բագլանովա (ղազախերեն՝ Роза Тәжібайқызы Бағланова, հունվարի 1, 1922(1922-01-01)[1], Kazaly, Q20650563?, Սիրդարիայի շրջան, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 8, 2011(2011-02-08)[2], Ալմաթի, Ղազախստան[3][4]), ղազախ խորհրդային օպերային և էստրադային երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ղազախստանի ազգային հերոս[5]

Ռոզա Բագլանովա
Roza Baglanova (crop).jpg
Ծնվել էհունվարի 1, 1922(1922-01-01)[1]
Kazaly, Q20650563?, Սիրդարիայի շրջան, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Kazakhstan.svg Ղազախստան
Մահացել էփետրվարի 8, 2011(2011-02-08)[2] (89 տարեկան)
Ալմաթի, Ղազախստան
ԳերեզմանKensai Cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Պարգևներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Աստանա» մեդալ, Medal of Charity, «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Աշխատանքային արիության համար» մեդալ, 60 victory rib.png, «Ցելինայի 50-ամյակի» մեդալ, «Աստանայի 10 տարի» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ,
, Օտանի շքանշան,
և Hero of the Kazakhstan
Commons-logo.svg Roza Baglanova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռոզա Բագլանովան ծնվել է 1922 թվականի հունվարի 1-ին, Ղազախական ԻԽՍՀ Կզըլօրդայի շրջանի Կազալինսկ քաղաքում։ Ծագումով կրտսեր ժուզի ժագալբայլի տոհմից էր[6]։ Դպրոցն ավարտելուց հետո 1939-ից 1941 թվականներին սովորել է Կզըլօրդայի պետական մանկավարժական իրստիտուտում։ 1941-ից 1947 թվականներին հանդես է եկել Ուզբեկստանի ֆիլհարմոնիայի երգի-պարի համույթում՝ որպես մեներգչուհի։ Արտիստական բրիգադի կազմում մասնակցել է ռազմաճակատի մարտիկների համար հաճախ՝ հենց առաջնագծում տրվող բազմաթիվ համերգների (ռազմիկների ջերմ ընդունելությանն է արժանացել հատկապես «Ах, Самара-городок» երգի նրա կատարումը)։ Երիտասարդ երգչուհին մասնակցել է նաև 1945 թ. մայիսի 9-ին Բեռլինում կայացած հաղթանակի համերգին։ 1947-ին Ռոզան դարձել է Ղազախստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչուհի[7], 1949-1960 թթ. աշխատել Ջամբուլի անվան հանրապետական ֆիլհարմոնիայում, այնուհետև հանդես եկել որպես ղազախական պետական համերգային միավորման՝ «Ղազախկոնցերտ»-ի առաջատար վարպետ[8]։

Արտիստական իր կարիերայի ընթացքում Ռոզա Բագլանովան համերգներով հանդես է եկել ոչ միայն Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում, այլև արտասահմանյան բազմաթիվ երկրներում՝ Լեհաստանում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Բելգիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Կորեայում, Հնդկաստանում, Բիրմայում, Կանադայում... Ընդ որում՝ սովորություն ուներ համերգի երգացանկում ընդգրկել այն երկրի ժողովրդական երգերից, որտեղ հանդես էր գալիս։ Եվ երգում էր ոչ միայն ղազախերեն, այլև ռուսերեն, ուզբեկերեն, թաթարերեն, մոնղոլերեն, կորեերեն և այլ լեզուներով։

Բագլանովայի մասին գրվել է անգլոամերիկյան «Ով՝ ով է» հանրագիտարանի «Աշխարհի կանայք» գրքի առաջին հրատարակությունում։

Ղազախական երգը աշխարհի շատ երկրներում տարածած ու սիրելի դարձրած երգչուհին մահացել է 89 տարեկան հասակում՝ 2011 թվականի փետրվարի 8-ին, ինֆարկտից։ Դրա նախորդ օրը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը նրան պարգևատրել էր նախագահական թոշակով[9]։

ՊարգևներԽմբագրել

  • Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի
  • Մարտական ծառայությունների համար մեդալ (1945)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967)[10]
  • Shapagat Medal (1995)
  • Ղրղզստանի ժողովրդական արտիստուհի (1996)
  • "Daneker" միջազգային մրցանակ (2000)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Պատվո նշան շքանշանr
  • Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգև՝ Ղազախստանի ազգային հերոսի կոչում
  • Public Prize "Tarlan" - "Contribution"

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել