Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաղա

Աբաղա, լեռ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում։

Աբաղա
Տեսակհրաբխային լեռ
ԵրկիրԹուրքիա
Վարչատարածքային միավորՎանի մարզ
ԼեռնաշղթաԾաղկանց
Լեռնային համակարգՀայկական հրաբխային բարձրավանդակ
Անվանված էԱբեղյաններ, Աբաղա իշխան
Աբաղա (լեռ) (Թուրքիա)##
Աբաղա (լեռ) (Թուրքիա)

Անվանում

խմբագրել

Լեռան անվան հետ կապված կա երկու վարկած։ Վաղ միջնադարում՝ Արշակունիների թագավորության շրջանում, տարածքը պատկանել է Աբեղյան նախարարական տոհմին (մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 4-րդ դարեր)։ Համարվում է, որ ինչպես լեռը, այնպես էլ համանուն մի դաշտ և բերդաքաղաք կոչվում են այս տոհմի անունով։ Ապալա անունը հանդիպում է դեռ խեթական աղբյուրներում[1]։

Երկրորդ տարբերակը համեմատական առավել նոր է և հասնում է զարգացած միջնադար։ Զաքարյան իշխանապետության տարիներին Հայաստան են արշավում մոնղոլ-թաթարական զորքերը։ Նրանցից Աբաղա խանը բանակում է Վանա լճի հյուսիսարևելյան կողմում՝ Բերկրի գետի հովտում։ Ենթադրվում է, որ Աբաղայի անունով կոչվում է լեռը և մյուս աշխարհագրական վայրերը։

Տեղադրություն

խմբագրել

Աբաղա լեռը գտնվում է Վանա լճից հյուսիս՝ Ծաղկանց լեռների (թուրքերեն՝ Aladağ) համակարգում։ Աբաղայի աջ կողմում հոսում է Բերկրի գետը, որը թափվում է Վանա լիճ։ Գետի ափերին գտնվում են երկու հովիտներ՝ Աբաղայի (վերին մասում) և Բերկրիի (ստորին մասում)[2]։

Երբեմն սխալմամբ նույնացնում են պատմական Նպատ լեռան հետ[3]։ Համաձայն Թուրքիայի վարչատարածքային բաժանման՝ լեռը գտնվում է Վանի մարզի Չալդըրանի շրջանում, Իրանի սահմանից ոչ հեռու։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 305 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 676 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 2 — 992 էջ։