Բերկրի դաշտ, Բերգրի, Բերգրիօվա, Բերկրի, Բերկրիօվա, Բերկրո դաշտ, Գործոթի դաշտ, Գործութի դաշտ, դաշտ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից հյուսիս-արևելք, լիճը թափվող Բերկրի գետի ստորին հոսանքում։ Վերին հոսանքում Աբաղայի դաշտն է։ Սրանց ընդհանուր երկարությունը 80 կմ է, լայնությունը՝ 24 կմ։ Դաշտի ամենալայն հատվածի լայնքը մոտ 10 կմ է։ Դաշտը երկարությամբ կտրում-անցնում է Բերկրի գետը։ Լճափին, գետաբերանի մոտ ճահճային է, դաշտի մնացած հիմնական մասը սևահողային ծածկույթով հարուստ մարգագետնա-տափաստանային տարածություն է, որ տալիս է ցորենի առատ բերք։ Ծածկված է լճագետային նստվացքներով։ Տեղ-տեղ բարձրանում են լավային բլուրներ և սարավանդներ։ Գործութ գետի անունով կոչվել է նաև Գործութի դաշտ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել