Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերկրի (այլ կիրառումներ)

Բերկրի, գետ Թուրքիայում, Վանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիս-արևելքի լանջերից, մոտ 2960 մետր բարձրությունից և Բեկրի գյուղաքաղաքից մոտ 10 կիլոմետր հյուսիս թափվում է Վանա լիճը։ Երկարությունը մոտ 93 կիլոմետր։ Գետի վերին հոսանքի ավազանում տարածված է Աբաղայի, ստորին հոսանքում՝ Բերկրիի դաշտը։ Ստորին հոսանքը Առեստ ավանի անունով կոչվում է նաև Առեստ կամ Առեստավանի գետ։ Սնումը ձնանձրևային է. հորդանում է մայիսին, իսկ ամառը լճին չհասած ցամաքում է։ Իր վտակներով ոռոգում է շրջակա հողատարածությունը, որ խիստ բարեբեր են։ Գետակներից մոտ 4 կիլոմետր վեր, Վան-Արճեշ ճանապարհի վրա կա շատ հին քարաշեն կամուրջ՝ երկու կամարներով։ Ուրարտական Մենուա թագավորը այս գետից ջրանցք է անց կացրել Բերկրիի դաշտը ոռոգելու համար։ Ջրանցքի կառուցման մասին Բերկրի քաղաքի գերեզմանոցում պահպանվել են Մենուայի արձանագրությունների մի քանի տարբերակները[1]։

Բերկրի
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾաղկանց լեռներ
Գետաբերանի տեղակայումՎանա լիճ
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասՎանի մարզ
Աշխարհագրական տեղադրությունԲերկրիի դաշտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 707 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 425