Աբազներ (Աբազերեն՝ абаза), ազգություն։ Ընդհանուր թիվը մոտ 62,000 է։

Աբազներ
Աբազների դրոշը
Աբազները 19-րդ դարում
Ընդհանուր քանակ

62 500

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 43 341 [1]
Լեզու(ներ)
Աբազերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Աբխազներ, Ադիգեյցիներ

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել

Աբազներն ապրում են Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ստավրոպոլի երկրամասում, Ադըղեայում և Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, Թուրքիայում։ Աբազների նախնիները բնակվել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հյուսիսային Կովկասի լեռնային շրջաններում աբազները հայտնի էին դեռևս 14-րդ դարից։ Լեզուն՝ աբազերենը, պատկանում է իբերո-կովկասական լեզվաընտանիքի աբխազա-ադըգեական խմբին։ Աբազները սուննի մուսուլմաններ են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Համառուսական մարդահամար, 2010 թ.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16–ին-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբազներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 12