Աարբուրգ ամրոց (գերմ.՝ Festung Aarburg), պատմական ամրոց Շվեյցարիայի Աարբուրգ քաղաքում՝ Արգաու կանտոնում։ Գտնվում է Աարբուրգ քաղաքից բարձր՝ զառիթափ, ժայռոտ բլրի վրա։ Ամրոցը կառուցվել է միջնադարյան ամրոցի շուրջ, որը վերահսկել է Աարե գետի նեղ հատվածը և ծառայել որպես Աարբուրգի Ֆոգտի նստավայր։ Ամրոցն ընդգրկված է Շվեյցարիայի ազգային պատմական ժառանգության օբյեկտների ցանկում[2][3][4][5]։ Ներկայումս այստեղ է գտնվում Kantonale Jugendheim-ը, հաստատություն, որն իրականացնում է երիտասարդության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ։

Աարբուրգ ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և ամրոց
ՀասցեSchlossrain 1-1.16, 4663 Aarburg[1]
Վարչական միավորԱարբուրգ[1]
Երկիր Շվեյցարիա
Համալիրի մասԱրբուրգի մշակութային արժեքների ցանկ
Կառուցված1659
Քարտեզ
Քարտեզ
 Festung Aarburg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Աարբուրգի ամրոցի կառուցման ամսաթիվը ճշգրիտ սահմանված չէ։ Այնուամենայնիվ, հավանական է, որ այն հիմնադրվել է 1200-ական թվականներին Բյուրոնի կառավարիչների կողմից։ Շենքն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի սկզբի տարեգրություններում՝ որպես Ֆրեյբուրգի կոմսերի սեփականություն։ Նոր ամրոցը դարձավ մարզային կենտրոն, որը նախատեսված էր վերահսկելու առևտրային ճանապարհը, որն անցնում էր Աարե գետի երկայնքով՝ հյուսիսից հարավ։ Բացի Ֆոգտից, բերդում տեղակայված էր նաև բարձրագույն դատական մարմինը։ 1299 թվականին Ֆրոյբուրգները կալվածքն ու ամրոցը վաճառվեցին Հաբսբուրգներին։ 1330 թվականից հետո ամրոցում հաստատվել են ստորին ազնվականության ներկայացուցիչ ֆոն Կրիխների տոհմը, որոնք ծառայել են Հաբսբուրգների ընտանիքում։

1415 թվականի ապրիլի 20-ին կարճ պաշարումից հետո Աարբուրգը գրավել է Բեռնի բանակը։ Բեռնի իշխանություններն ամրոցը հատկացրել են Արգաուի մարզի բարձրագույն դատական կարգադրիչին՝ որպես նստավայր։ 15-րդ դարի վերջում և 16-րդ դարում ամրոցը վերակառուցման մի քանի փուլ է անցել։ 1470-ական թվականներին նրա պալատն ամբողջությամբ վերակառուցվել է։ Հետագա փոփոխությունները, որոնք շարունակվել են մինչև 17-րդ դարը (1650-1670-ական թվականներ), հանգեցրել են բարոկկո ոճի մեծ համալիրի ստեղծմանը։ 1666 թվականից բերդում եղել է մշտական կայազոր, իսկ կառավարչին են վստահվել զինվորական հրամանատարի պարտականությունները։ Ամրոցի մի մասը ծառայել է որպես բանտ, որի բանտարկյալները ոչ միայն հանցագործներ են եղել, այլ նաև քաղբանտարկյալներ։ Նրանցից մեկը Ժակ-Բարտոլոմյու Միշելի դե Կրուսն էր՝ Ժնևի հայտնի ռազմական ինժեներ, գիտնական և քարտեզագիր։ Իր քաղաքական հայացքների համար նա ձերբակալվել է 1746 թվականին և տարվել Աարբուրգ, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։

1798 թվականի մարտի 10-ին ֆրանսիական բանակը առանց կռվի գրավել է բերդը։ 1804 թվականին նորաստեղծ Արգաու կանտոնն իր վերահսկողության տակ է վերցրել ամրոցը։ Սկզբում այդտեղ են գտնվել զինանոցը և զորանոցները։ Այնուհետև, մինչև 1864 թվականը, այն ծառայել է որպես բանտ, այնուհետև դադարել են այն օգտագործել։ 1891 թվականին կանտոնային իշխանությունները որոշում են կայացրել ամրոցում ստեղծել անչափահաս հանցագործների համար ուղղիչ գիշերօթիկ դպրոց։ Երկու տարի անց բացված այդ հաստատությունն իր տեսակի մեջ առաջինն է եղել Շվեյցարիայում։ Աստիճանաբար այդ հաստատության կառավարման համակարգը կարգապահությունից ու պատժից անցել է կրթության։ 1972 թվականին այդ կենտրոնի անունը փոխվել է «Կրթության տուն», իսկ 1989 թվականից այն դարձել է «Երիտասարդության տուն», որն ավելի է համապատասխանել իր փոփոխված կարգավիճակին։

Շինություններ խմբագրել

Նեղ, երկարավուն լեռնաշղթայի վրա կառուցվել է ամրոցի հիմնական կառույցը, որը բաղկացած էր դոնժոնից և 13-րդ դարի աշտարակից։ Դոնժոնի պատերը 3-ից 3,5 մետր (9,8-ից 11,5 ոտնաչափ) հաստություն ունեն և ամբողջությամբ բաղկացած են կրաքարից։ Ներքևի հարկը փորվել է անմիջապես ժայռից։ Վրանանման տանիքը կառուցվել է 1557 թվականին։ 1621-1622 թվականներին ամրոցն ընդլայնվել է դեպի հարավ՝ լրացուցիչ բնակելի տարածքով և աստիճաննավոր աշտարակով[6]։ Հյուսիսարևելյան և արևմտյան կողմերում մեծ, ուժեղ ամրացված շինություներն են։ Հարավային կողմում գտնվող խցային բլոկը 1954-1955 թվականներին փոխարինվել է կրթական անձնակազմի համար նախատեսված շենքով, սակայն այն կառուցվել է պատմական շինություններին համահունչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  2. «http://caslall.ru/swi/baz/aarburg». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. https://web.archive.org/web/20100628110559
  4. «http://caslall.ru». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. «http://www.swiss2u.com/ru». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. Flüeler (1982). Kulturführer Schweiz. Zurich, CH: Ex Libris Verlag AG. էջեր 30–31.

Գրականություն խմբագրել

  • Annelies Hüssy, Christoph Reding, Jürg Andrea Bossardt, Manfred A. Frey, Hans Peter Neuenschwander: Die Burg und Festung Aarburg. Hrsg.: Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte. Schweizerische Kunstführer, Band 819, Serie 82. Bern 2007, ISBN 978-3-85782-819-5.
  • Kevin Heiniger: Krisen, Kritik und Sexualnot. Die "Nacherziehung" männlicher Jugendlicher in der Anstalt Aarburg (1893-1981). Zürich 2016, ISBN 978-3-0340-1350-5.
  • Kevin Heiniger: Von „Schweinereien“ und „sittlichen Verfehlungen“. Homosexualität und Psychiatrie in der Erziehungsanstalt Aarburg (1914–1958). In: Invertito. Jahrbuch für die Geschichte der Homosexualitäten, Jg. 20, 2019.