«Паруса» (ռուս.՝ Առագաստներ), ռուս արտիստներ Մոտի և Zivert-ի երգը՝ թողարկված 2019 թվականի հունիսի 6-ին որպես սինգլ[1][2][3][4]։

«Паруса»
Մոտի և Zivert-ի սինգլը
Թողարկված2019 հունիսի 6
Ժանրփոփ
Տևողություն3:30
ԼեյբլBlack Star

Պատմություն խմբագրել

  Եթե նա (Zivert-ը) երգում է «Life` հաճույքի համար», ապա ինձ մոտ երգում կան «Գիշեր ու ցերեկ», «Ամեն օրը տոն է, ամեն օրը զվարճանք է» տողերը. երբ երկու այսպիսի կատարողներ համախմբվում են, ապա ստացվում է թեթև, արևային, պարային երգ, որը լսվելու է, ոգեշնչելու և թևածելու է ամբողջ ամառվա ընթացքում։
- Մոտը «Паруса» երգի մասին[1]
 

Կատարողների խոսքով իրենց ոգեշնչման համար հիմնական աղբյուր են հանդիսացել շրջագայությունները և 80-ականների ու 90-ականների երաժշտությունը[5][6]։

2019 թվականի հունիսի 19-ին Մոտը և Zivert-ը հայտարարել են պարային ֆլեշմոբ համատեղ «Паруса» երգի համար։ Չելենջի համար խորեոգրաֆիան հորինվել է բեմադրող և պարուսույց Ալեքսեյ Շալբուրովի կողմից[7]։

2019 թվականի հուլիսի 18-ին թողարկվել է «Паруса (Alex Shik & Slabing Radio Edit)» վերնագրով ռեմիքս տարբերակը[8]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի պաշտոնական տեսահոլովակի թողարկումը եղել է 2019 թվականի հուլիսի 25-ին Մոտի YouTube-յան ալիքում։ Տեսահոլովակի մեջ երկու կատարողները հանգստանում են զբոսանավի վրա, պարում նավամատույցի վրա և ընդունում արևային լոգանքներ[9][10]։ «Սովա» («Сова») ինետերնետ հրատարակչությունից Ֆարիտ Ամիրովը տեսահոլովակը անվանել է «երգին իսկապես համապատասխանող ամառային տեսահոլովակ»[11]։

Արձագանքներ խմբագրել

ТНТ Music-ից Վլադիսլավ Շեինը նշել է, որ ««Паруса» պարային սինգլը, լցված պոզիտիվով և անհոգությամբ, հենց ճիշտ պահին է թողարկվել՝ լցնելու ամառային երեկույթները», նկատելով, որ երգը ստեղծված է դասական սխեմայով. «մեղեդային կրկներգ՝ գրավիչ մոտիվով և չափածո հատվածներով»։ Նա հայտարարել է, որ հիմնական գաղափարը կարելի է ներկայացնել երգից վերցված այս տողերի միջոցով. «պետք է շարժվել կյանքի միջով, բարձրանալու համար»։ Ինչպես նաև նա ասել է, որ երգի տեքստը, գրված Մոտի կողմից, տվյալ ստեղծագործության մեջ շատ հաջողված է և «ռիֆմայով հաղթահարում է Յուլիա Zivert-ի գլխավոր հիթ «Life»-ին»[12]։

«Սովա» («Сова») ինետերնետ հրատարակչությունում թողարկած հոդվածի հեղինակ Իվան Սեմյոնովը ստեղծագործությունը անվանել է «գալիք ամառվա յուրօրինակ սաունդթրեք, որը շատ թեթև և պոզիտիվ է ստացվել», առաջարկելով, որ տվյալ երաժշտական ստեղծագործությունը կարող է դառնալ վերջին ժամանակների ամենահաջողակներից մեկը[13]։

Չարթեր խմբագրել

Շաբաթական չարթեր խմբագրել

Չարթ (2019) Ամենաբարձր
դիրքը
  Ռուսաստան (Tophit)[14] 43
  Top YouTube Hits (Tophit)[15] 30
  Top Radio & YouTube Hits (Tophit)[16] 36
  Մոսկվա (Tophit)[17] 97
  Top YouTube Hits (Tophit)[18] 6
  Top Radio & YouTube Hits (Tophit)[19] 17
  ԱՊՀ (Tophit)[20] 41
  ԱՊՀ Top YouTube Hits (Tophit)[20] 30
  ԱՊՀ Top Radio & YouTube Hits (Tophit)[20] 44

Ամսական չարթեր խմբագրել

Չարթ (2019) Դիրքը
  Ռուսաստան (Tophit)[21] 51
  Top YouTube Hits (Tophit)[22] 42
  Top Radio & YouTube Hits (Tophit)[23] 57
  Մոսկվա (Tophit)[24] 88
  Top YouTube Hits (Tophit)[25] 96
  Top Radio & YouTube Hits (Tophit)[26] 58

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Мот и Zivert отправились в путешествие под «Парусами» (Слушать)». InterMedia (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. «Мот, Zivert «Паруса»». The Flow (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Moт и Zivert выпустили совместный трек «Паруса»». Rap.ru (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Солнечный летний сингл от двух молодых хитмейкеров- Мот и Zivert — «Паруса»». Cosmopolitan (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Zivert и Мот рассказали о создании хита «Паруса»». Русское радио (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. Ульяна Пирогова (2019 թ․ հունիսի 7). «Мот и Zivert: «Мы познакомились, когда песня была уже готова»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Zivert и Мот показали идеальный танец для выпускного». Муз-ТВ (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Паруса (Alex Shik & Slaving Radio Edit) - Single by Mot & Zivert». Apple Music (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Мот & Zivert — Паруса». Муз-ТВ (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. Артём Кучников (2019 թ․ հուլիսի 25). «Мот и Zivert представили клип «Паруса»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Фарит Амиров (2019 թ․ հուլիսի 26). «Мот и Zivert на яхте в новом совместном клипе «Паруса»». Сова (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. Владислав Шеин (2019 թ․ հունիսի 7). «Мот и Zivert записали вдохновляющий трек «Паруса»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. Иван Семёнов (2019 թ․ հունիսի 8). «Солнечный летний сингл «Паруса» от Zivert и Мота». Сова (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «City & Country Radio – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. «YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. «Radio & YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. «City & Country Radio – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  18. «Ukraine YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «Ukraine Radio & YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. 20,0 20,1 20,2 «Мот & Zivert — Паруса». Tophit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. «City & Country Radio – Top Month Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. «YouTube – Top Month Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  23. «Radio & YouTube – Top Month Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  24. «City & Country Radio – Top Month Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  25. «Ukraine YouTube – Top Month Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. «Ukraine Radio & YouTube – Top Month Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.