«M» (գերմ.՝ M - Eine Stadt sucht einen Mörder, այլ անվանումը՝ «М». քաղաքը փնտրում է մարդասպանին»), գերմանական ֆիլմ՝ սերիական մարդասպանի մասին պատմող դասական թրիլլեր, նկարահանված 1931 թվականին ռեժիսոր Ֆրից Լանգի կողմից։

Երկիր Գերմանիա
 Վայմարյան Հանրապետություն
Ժանրթրիլեր[1][2], ֆիլմ նուար և դրամա
Թեմասերիական մարդասպան և մահապատիժ
Թվականմայիսի 11, 1931[3], օգոստոսի 31, 1931[4], մարտի 31, 1933[4] և 1931
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖրից Լանգ[3][5][6][…]
ՊրոդյուսերՍեյմուր Նեբենզալ
Սցենարի հեղինակՖրից Լանգ, Թեա ֆոն Հարբոու և Պաուլ Ֆալկենբերգ
ԴերակատարներԳուստաֆ Գրյունդգենս[7], Պետեր Լորրե[7][8][1][…], Օտտո Վեռնիկե[7][8], Տեոդոր Լոոս[7], Ինգե Լանդգուտ[7][8], Էլեն Վիդման[7][9][8][…], Ֆրիդրիխ Գնաս[7], Ֆրից Օդեմար[7], Փոլ Քեմփ[7][8], Թեո Լինգեն[7][8], Էռնստ Ծտալ-Նախբաուր[7], Ֆրանց Շտայն[7][9][8], Գեորգ Ջոն[7][8], Rudolf Blümner?[7], Կարլ Պլատեն[7][9], Գերհարդ Բինարթ[7], Ռոզա Վալետտի[7], Հերթա ֆոն Վալտեր[7], Պաուլ Մեդերով[7][9], Ադրիան Մարիա Նետտո[7][9], Կլաուս Պոլ[7], Կարլ Հաննեման, Էլիզաբեթ Նոյման-Վիրտել, Էլիզաբեթ Վենդտ, Կարլ Բալհաուս[7], Հանս Բեհալ, Յոզեֆ Դամեն[7], Hugo Döblin?, Else Ehser?[7][9], Էրվին Ֆաբեր, Իլզա Ֆյուրստենբերգ[7], Հայնրիխ Գոթո[7], Հայնրիխ Գրետլեր[7], Günther Hadank?[7], Ալբերտ Հյորման, Լոտտա Լյոբինգեր[7], Սիգուրդ Լոդե[7], Էդգար Պաուլի[7], Պաուլ Ռեկոպֆ[7], Լեոնարդ Շտեկել[7], Karl-Heinz Stroux?, Carl Junge-Swinburne?, Վոլֆ Տրուց[7], Օտտո Վալդիս[7][9], Ռոլֆ Վանկա[7], Բրունո Ցիներ[7][9], Հաննա Մարոն[7] և Կարլ Էլցեր[10]
ՕպերատորՖրից Առնո Վագներ
ԵրաժշտությունԷդվարդ Գրիգ
ՄոնտաժՊոլ Ֆոլքենբերգ
Պատմվածքի վայրԲեռլին
Նկարահանման վայրԳերմանիա և Բեռլին
ԿինոընկերությունNero-Film
Տևողություն117 րոպե
 M (1931 film) Վիքիպահեստում

Համարվում է կինոյի պատմության լավագույն ֆիլմ-նուարներից մեկը և իր ժամանակի լավագույն թրիլլերներից մեկը։

Սյուժե խմբագրել

Գերմանիայի քաղաքներից մեկի ոստիկանությունը փակուղում է հայտնվել, փորձելով գտնել սերիական մարդասպանին, ով արդեն սպանել է մի քանի երեխաների։ Եղած փաստերը բավարար չեն մարդասպանին գտնելու համար։ Իսկ այդ ընթացքում սպանությունները շարունակվում են։

Քաղաքի բնակիչները տագնապի մեջ են, նրանք կասկածում են ամեն պատահածի, ով փողոցում փորձում է խոսել որևէ երեխայի հետ։ Յուրաքանչյուրը կասկածում է իր մտերիմներից կամ հարևաններից որևէ մեկին։

Ոստիկանությունն անընդհատ ստուգումներ և պարեկային հսկողություն է իրականացնում, սակայն ապարդյուն։ Քաղաքի հանցագործ խմբավորումները նույնպես անհանգստացած են անորսալի մարդասպանին չգտնելու հետևանքով ոստիկանության չափից դուրս ակտիվությունից և իրենց հերթին փորձում են գտնել խորհրդավոր անձնավորությանը։ Մարդասպանը, չվախենալով ոչ ոքից, գաղտնի կերպով մամուլին է հանձնում նամակ, որտեղ գրված է, թե զոհերն ավելանալու են։

Ոստիկանության գլխավոր տեսուչ Կառլ Լոմաննը (Օտտո Վերնիկե) հանձնարարում է իր աշխատակիցներին ստուգել վերջին տարիներին հոգեբուժարաններից դուրս գրված անձանց ցուցակը և փորձել մարդասպանին գտնել նրանց մեջ։ Ոստիկաններից մեկին հաջողվում է գտնել փաստեր ընդդեմ հոգեբուժարաններից մեկի նախկին հիվանդ Հանս Բեկերտի (Պետեր Լորրե) ...

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «M (ֆիլմ, 1931)» հոդվածին։