«Знаешь ли ты» (հայերեն՝ «Դու գիտե՞ս»), ռուս երգչուհի ՄաքՍիմի հեղինակային երգը։ Թողարկվել է որպես երգչուհու «Դժվար տարիք» (ռուս.՝ «Трудный возраст») դեբյուտային ստուդիական ալբոմի չորրորդ պաշտոնական սինգլ։

«Знаешь ли ты»
ՄաքՍիմի սինգլը
«Трудный возраст» ալբոմից
Թողարկվածփետրվարի 8, 2007
ՖորմատՌադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Ձայնագրված2005
Ժանրփոփ
ԵրգահանՄաքՍիմ
Տևողություն4:00
ԼեյբլGala Records
ՊրոդյուսերՄաքՍիմ, Անատոլի Ստելմաչյոնոկ
Հորիզոնականները չարթերում
ՄաքՍիմի սինգլների ժամանակագրություն
«Отпускаю»
(2006)
«Знаешь ли ты»
(2007)
«Ветром стать»
(2007)

Երգը հավանության է արժանացել երաժշտական քննադատների կողմից և 2011 թվականի դեկտեմբերին «Աֆիշա» ամսագրի կողմից ընդգրկվել վերջին 20 տարվա ռուսական ամենավառ և հիշարժան փոփ երգերի ցանկում։ Ռուսական երաժշտական «Рекордъ» մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է երեք անվանակարգի։ 2007 թվականին առաջադրվել է «Տարվա ռինգբեքթոն» անվանակարգում, իսկ 2008 թվականին՝ «Հայրենական ռադիոհիթ» և «Տարվա հայրենական ռինգբեքթոն» անվանակարգերում[1][2]։ Երգը ԱՊՀ երկրների ռադիոշքերթում առաջին տեղը զգաղեցրած ալբոմի երկրորդ սինգլն է[3]։

Նախապատմություն խմբագրել

Երգի խոսքերն ու երաժշտությունը գրել է ՄաքՍիմը[4]։ Ձայնագրվել է 2005 թվականի ստուդիական շրջանի ժամանակ՝ «Gala Records»-ի հետ պայմանագրի կնքումից հետո։ Երգչուհին հաստատում է, որ սա ալբոմում երկու երգերից մեկն է, որն իսկապես գրված է իր, իր զգացմունքների, հույզերի և ապրումների մասին (մյուս երգն էր՝ «Сантиметры дыхания»)[5]: «D-pils.lv» կայքին տված հարցազրույցի ժամանակ ՄաքՍիմն ասել է.

  «Знаешь ли ты» երգը խոստովանություն է։ Այն ապրված է․ այնտեղ է իմ ամբողջ տխուր կենսափորձը։ Ես երկար ժամանակ չեմ կարողացել այն կատարել հանրության առջև[6]։  

Երաժշտություն և տեքստ խմբագրել

«Знаешь ли ты»-ն փոփ բալլադ է, կատարվում է դանդաղ տեմպով՝ դաշնամուրի նվագակցությամբ[7]։ «Աֆիշա» ամսագրում երգը նկարագրել են որպես բալլադ բաժանման մասին, «հուզիչ տնային երգ՝ փաթեթավորված փոփ ձևաչափում»[8]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Իրինա Միրոնովան[9], որն ավելի վաղ աշխատել էր Տիմատիի, Քրիստինա Օրբակայտեի և այլ արտիստների հետ։ Օպերատորներն էին Մարատ Ադելշին, որը նկարահանել է «Սուսերակիրը» ֆիլմը, և Լևան Կապանաձեն, որն աշխատել է «Ցերեկային պարեկ» ֆիլմի վրա։

Նկարահանումներն իրականացվել են 2007 թվականի փետրվարին Մոսկվա և Սոչի քաղաքներում։ Մոսկովյան բնակարանում նկարահանվել են ՄաքՍիմի ընկերուհու և խորհրդավոր երիտասարդի հետ տեսարանները։ Ընկերուհու դերը կատարել է երիտասարդ դերասանուհի Անաստասիան։ Սոչիում նկարահանվել են գիշերային փողոցներում ոտաբոբիկ քայլող ՄաքՍիմի տեսարանները։

Ըստ 2020 թվականի հուլիսի վիճակագրության՝ տեսահոլովակը երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում ունեցել է ավելի քան 43 միլիոն դիտում[10]։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • Ռադիոսինգլ[11]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Знаешь ли ты»  Մարինա Մաքսիմովա 3:59
2. «Знаешь ли ты» (Radio Edit)Մարինա Մաքսիմովա 3:21
3. «Знаешь ли ты» (R`n`B Mix)Մարինա Մաքսիմովա 3:36

Քննադատների արձագանք խմբագրել

«Time Out» ամսագրի տեսաբան Անդրեյ Նիկիտինը ՄաքՍիմի երաժշտական գործունեության մասին խոսելիս դրականորեն է արտահայտվել երգի մասին՝ գրելով․

  «Знаешь ли ты» երգը, անխոս, հանճարեղ է...»[12]  

2011 թվականի դեկտեմբերին «Աֆիշա» ամսագիրը «Знаешь ли ты» ստեղծագործությունը ներառել է վերջին 20 տարվա մեջ ամենավառ և հիշվող ռուսական փոփ-հիթերի ցանկում։ Հրատարակությունում կարծում էին, որ երգը դարձել է վերջին գլուխը «այն հեքիաթի, որում պատմվում է, թե ինչպես է կազանցի համեստ աղջիկը հաղթահարել մայրաքաղաքային շոու-բիզնեսը։ ՄաքՍիմը, ըստ էության, կերտել է լիրիկական հերոսուհու նոր կերպար՝ թավշյա, երկչոտ և խոնարհ»[8]։

Առևտրային հաջողություն խմբագրել

Սինգլը գլխավորել է ԱՊՀ երկրների ռադիոշքերթը[13]՝ երկու շաբաթ մնալով առաջին հորիզոնականում[14]։

Սինգլի թվային վաճառքները գերազանցել են 1,2 մլն ներբեռնված օրինակները[15]։ 2008 թվականի սեպտեմբերին Ուկրաինայում երգը ռինգ-բեք տոների վաճառքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[16]։

Շաբաթական շքերթներ խմբագրել

Երկիր/տարածաշրջան (շքերթ) Բարձր հորիզոնական
  Tophit Ընդհանուր Թոփ-100[3] 1
  Tophit Թոփ-100՝ ըստ հայտերի[3] 2
  Tophit Ռուսական Թոփ-100[17] 312
  Tophit Մոսկովյան Թոփ-100[18] 2
  Tophit Ուկրաինական Թոփ-100[19] 98
  Tophit Կիևյան Թոփ-100[17] 147
  Ոսկե գրամոֆոն[20] 1

Ամսական շքերթներ խմբագրել

Երկիր/տարածաշրջան (շքերթ) Բարձր դիրք
  Tophit Ընդհանուր Թոփ-100[21] 1
  Tophit Մոսկովյան Թոփ-100[22] 3
  Թոփ-10 RBT[23] 9
  Թոփ-10 RBT[16] 8

Տարեկան շքերթներ խմբագրել

Երկիր/տարածաշրջան (շքերթ) Բարձր դիրք
  Tophit Ընդհանուր Թոփ-200[24] 20
  Tophit Ընդհանուր Թոփ-200 (ռուսական)[25] 10
  Tophit Թոփ-200՝ ըստ հայտերի[26] 7
  Tophit Մոսկովյան Թոփ-200[27] 44
  ԵվրոՀիթ Թոփ 40[28] 9

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Имена "Рекордсменов" объявят через несколько дней. InterMedia (22 ноября 2007). Проверено 10 августа 2013. Архивировано 21 августа 2013 года
  2. {Юбилейную премию "Рекордъ" получили "Город 312", Григорий Лепс и АBBА. InterMedia (3 декабря 2008). Проверено 10 августа 2013. Архивировано 21 августа 2013 года
  3. 3,0 3,1 3,2 Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU(չաշխատող հղում)
  4. Российское Авторское Общество Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
  5. Макsим в Омске: Мечтаю спеть на испанском // KP.RU — Омск
  6. «МакSим: «Шоу-бизнес сделал меня добрее!»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Музыка KM.RU. МакSим «Трудный Возраст»(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Иван Сорокин и др. (28 декабря 2011). «История поп-музыки от Ветлицкой до Елки 1991-2011». Афиша (журнал). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  9. Автобиографичная песня дебютного альбома певицы МакSим
  10. Տեսանյութը ՅուԹյուբում
  11. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  12. Андрей Никитин. МакSим. Time Out. Проверено 31 мая 2013. Архивировано 31 мая 2013 года
  13. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU(չաշխատող հղում)
  15. «Шоу-бизнес. Ру — Новости музыки, новости шоу-бизнеса, рецензии — EMI меняет диски на цифру». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. 16,0 16,1 RBT: ТОП-10 RBT от ИММО
  17. 17,0 17,1 МакSим — Знаешь ли ты (послушать музыку, посмотреть видео клип)
  18. tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 Moscow(չաշխատող հղում)
  19. «TOPHIT Чарты». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  20. «Хит-парад «Золотой Граммофон». Голосование online. .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  21. tophit.ru: Monthly General Airplay Top Hit 100(չաշխատող հղում)
  22. tophit.ru: Monthly Airplay Top Hit 100 Moscow(չաշխատող հղում)
  23. Рейтинги. RBT: Компания ИММО сообщает рейтинг ТОП-10 лидеров продаж RBT в сетях операторов сотовой связи Беларуси в июне 2008 года
  24. «tophit.ru: Yearly General Airplay Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  25. «tophit.ru: Yearly Russian Airplay Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. «tophit.ru: Yearly Audience Choice Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. «tophit.ru: Yearly Airplay Top Hit 200 Moscow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  28. «ЕвроХит Топ 40 Итоги года 2007 — Программы — Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «МакSим .::. Артисты от А до Я. Музыкальный каталог .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  30. Новые песни о главном- Знаешь ли ты… — YouTube